Ոչ մեկը չի ուզում կալանավորվել. ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ ՏԻՄ նշանակումներ

Ոչ մեկը չի ուզում կալանավորվել. ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ ՏԻՄ նշանակումներ

Fri, 18 Sep 2026 15:15:11 +0400


Արմավիրի հոկտեմբերի 25-ի ընտրություններին, բացի ՔՊ-ից, այլ կուսակցություն չի մասնակցի: Հատուկ օրենքի տառը պահելու համար, հնարավոր է՝ ՔՊ-ական իշխանությունն իրեն ենթակա ինչ-որ մի կուսակցության գրանցի՝ իբրեւ այլընտրանք, թե իբր կա ընտրություն ՔՊ-ի եւ իրենց դրածոյի միջեւ։ Բայց դա արդեն ընտրություն չէ, այլ՝ ընտրության բեմականացում: Կեղծված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք ուղեկցվեցին ընդդիմադիր թեկնածուների, նրանց համախոհների եւ աջակիցների մասսայական հետապնդումներով եւ կալանավորումներով, որեւէ մեկի մոտ այլեւս ցանկություն չկա՝ մասնակցել իշխանության բեմական միջոցառումներին եւ ենթարկվել հետապնդումների:

Բռնապետական իշխանության պայմաններում ընտրություններ չեն լինում, դա աքսիոմ է: Նիկոլ Փաշինյանը կարող էր ընդհանրապես չեղարկել բոլոր կարգի ընտրությունները եւ հայտարարել, որ ինքն է որոշում, թե որտեղ ով է լինելու քաղաքապետ եւ ավագանի, իր որոշումներով կատարեր նշանակումներ, բայց նման բան չի անում, որովհետեւ ժողովրդավարության իմիտացիա պահելու ցանկություն ունի: Իմիտացիան կա, բայց դրան հավատացողներ չկան:

Մեր տեղեկություններով, իրական ընդդիմադիր կուսակցությունների տեղական կառույցներում քննարկումներ են եղել` մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին, եւ որոշում է կայացվել` չմասնակցել: Հիմնական պատճառն այն է, որ քննարկման մասնակիցների մեծ մասը, որոնք պետք է նաեւ առաջադրվեին ավագանու կամ համայնքապետի թեկնածու, ասել են, որ ցանկություն չունեն կյանքի մնացած հատվածն անցկացնել բանտում կամ տնային կալանքի պայմաններում: Դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո կալանավորվածներ կան, որոնք ազատ չեն արձակվել` նրանց նկատմամբ հետապնդումները շարունակվում են: Ասվել է նաեւ, որ չի կարելի մարդկանց հարվածի տակ դնել, ինչպես են իրենք դիմելու մարդկանց եւ նրանց խնդրելու` շտաբում աշխատել կամ կուսակցության քարոզչությամբ զբաղվել, վստահված անձ լինել, երբ իշխանությունը ընդդիմության հետ ցանկացած համագործակցություն դիտարկում է որպես քրեական հանցագործություն, իսկ նման մարդկանց՝ քրեական հանցագործներ։

Ընդդիմության համար աշխատող մարդիկ վախենում են նույնիսկ տան համար խանութից հաց գնել, քանի որ քննչական կամ հակակոռուպցիոն կոմիտեն հաց գնելը կամ շտաբում աշխատելիս հաց ուտելը դիտարկում է որպես ընտրակաշառքի դրսեւորում եւ ապացույց: Կարող են մարդուն ասել, որ այդ հացի գումարը ստացել ես որպես ընտրակաշառք, եթե ընտրակաշառք չես ստացել, ինչո՞ւ մինչեւ հիմա սովից չես մեռել: Մոտավորապես նման մեղադրանքով է մինչ այս պահը տնային կալանքի տակ «Հայրենիք» կուսակցության` Էջմիածնի 25 թվականի ընտրությունների համակարգող՝ պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը: Մարդիկ ընդմիջման համար հաց են առել, կերել, իրավապահները դա գնահատել են որպես ընտրակաշառք եւ մի խումբ մարդկանց մեղադրանք առաջադրել:
Մեր նշած քննարկումների ժամանակ ասվել է նաեւ, որ բացահայտ ընտրակեղծարարության պայմաններում ազնիվ չէ մարդկանց կոչ անել՝ գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել ընդդիմության օգտին, խոստանալ նրանց հաղթանակ եւ փոփոխություններ, երբ մարդիկ գիտակցում են, որ իրենց ընտրությունը ոչինչ չի որոշում, եւ արդյունքները կանխորոշվում են մինչեւ, այսպես կոչված, ընտրությունների կազմակերպումը` քվեարկության օրը:

Մյուս կողմից, կա հարցի քաղաքական կողմը. քանի որ իշխանությունն ընտրությունների իմիտացիա է անում, փորձում ժողովրդավարություն խաղալ, ընդդիմության ցանկացած մասնակցություն նման կեղծ ընտրություններին, նույնն է, թե խաղալ իշխանության խաղի կանոններով, մասնակից լինել այդ իմիտացիային: Մինչդեռ, եթե ընդդիմադիր կուսակցություններն ամբողջ երկրով չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ստացվում է, որ նրանք համարում են, որ Հայաստանում ընտրական ինստիտուտները վերացվել են, ընտրություն, որպես այդպիսին, գոյություն չունի:

Ընդհանրապես ճիշտ կլինի, եթե ընդդիմությունը հայտարարի սրա մասին, հայտարարի, որ մասսայական ահաբեկման եւ տեռորի պայմաններում իրենք համարում են, որ ընտրական ինստիտուտները ոչնչացված են, որ մարդիկ, չունենալով տարրական ապահովության զգացողություն եւ օրենքով պաշտպանված լինելու երաշխիքներ, վախենում են առաջադրվել ավագանու, առավել եւս՝ քաղաքապետի թեկնածուներ, լինել վստահված անձինք, եւ քանի դեռ մարդկանց ահաբեկելու մթնոլորտը պահպանվում է, մտադիր չեն մասնակից լինել ընտրությունների անվան տակ կազմակերպվող ֆարսին, իսկ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են, ընդամենը մասնակից են դառնում բռնապետությանը ժողովրդավարության փաթեթավորում տալուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նույնն է, որ մահվան վկայականը ծննդական անվանես

Նույնն է, որ մահվան վկայականը ծննդական անվանես Fri, 18 Sep 2026 16:15:54 +0400 Ես ուղղակի…

13 րոպե ago

Ռուսաստանը կհարձակվի բոլորիս վրա․ ահազանգ՝ Լեհաստանից

Ռուսաստանը կհարձակվի բոլորիս վրա․ ահազանգ՝ Լեհաստանից Fri, 18 Sep 2026 16:00:27 +0400 Լեհաստանի վարչապետ Դոնալդ…

29 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանի գործով նիստն է

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանի գործով նիստն է Fri, 18 Sep 2026 15:58:36 +0400 Latest news from…

31 րոպե ago

ՔՊ-ականը բացահայտեց՝ ի՞նչն է Փաշինյանին պահում աթոռին

ՔՊ-ականը բացահայտեց՝ ի՞նչն է Փաշինյանին պահում աթոռին Fri, 18 Sep 2026 15:45:05 +0400 ՔՊ պատգամավոր…

44 րոպե ago

Բաքվում ՊՆ աշխատակիցների են դատում․ խոշոր սկանդալ

Բաքվում ՊՆ աշխատակիցների են դատում․ խոշոր սկանդալ Fri, 18 Sep 2026 15:30:02 +0400 Բաքվի զինվորական…

59 րոպե ago

Որքա՞ն են վստահում Պուտինին․ նոր հարցում

Որքա՞ն են վստահում Պուտինին․ նոր հարցում Fri, 18 Sep 2026 15:00:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

1 ժամ ago