Նարեկ Սարգսյանը մանրամասնում է

Նարեկ Սարգսյանը մանրամասնում է

Fri, 18 Sep 2026 17:15:50 +0400


Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Оրերս լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։

«Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։

Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և հարցը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք։ Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում

Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Fri, 18 Sep 2026 21:30:35 +0400 Յոթ մարդ է տուժել,…

11 րոպե ago

Ծնողներին ու ուսուցիչներին հավաքել են եւ կոռուպցիայի մասին դասեր տվել

Ծնողներին ու ուսուցիչներին հավաքել են եւ կոռուպցիայի մասին դասեր տվել Fri, 18 Sep 2026 21:15:16…

27 րոպե ago

Եվրոպական առաջին թերթերը ձեռագիր էին եվ սահմանափակ քանակով

Եվրոպական առաջին թերթերը ձեռագիր էին եվ սահմանափակ քանակով Fri, 18 Sep 2026 21:00:46 +0400 Դեռ…

41 րոպե ago

Նախարար նշանակվելուց 3 ամիս առաջ ընկերություն է հիմնել

Նախարար նշանակվելուց 3 ամիս առաջ ընկերություն է հիմնել Fri, 18 Sep 2026 20:45:01 +0400 Օգոստոսին…

57 րոպե ago

Հետպատերազմական ռազմավարություն են մշակում

Հետպատերազմական ռազմավարություն են մշակում Fri, 18 Sep 2026 20:30:40 +0400 Սպիտակ տան վարչակազմն աշխատում է…

1 ժամ ago

Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը

Անվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումը Fri, 18 Sep 2026 20:30:27…

1 ժամ ago