Նախարար նշանակվելուց 3 ամիս առաջ ընկերություն է հիմնել

Նախարար նշանակվելուց 3 ամիս առաջ ընկերություն է հիմնել

Fri, 18 Sep 2026 20:45:01 +0400


Օգոստոսին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակված Դավիթ Թադեւոսյանը 3 անշարժ գույք ունի, որոնցից 2-ը Արաբկիրում գտնվող բնակարաններ են՝ 2020 եւ 2023թթ. ձեռք բերված, իսկ մեկը՝ հողամասի վրա ամրակայված անշարժ գույք՝ Ձորաղբյուրում, որը ձեռք է բերել 2015-ին։

Նախարարը բանկում ունի 4.5 մլն դրամ ավանդ, բանկային հաշվի մնացորդը 300 հազար դրամ է կազմել, իսկ կանխիկ ունեցել է 14 մլն 220 հազար դրամ։ Նրա եկամուտները կազմել են 15 մլն 527 հազար 729 դրամ, որից 2 մլն 661 հազար 751 դրամը ստացել է եկամտահարկի վերադարձից, 1 մլն 69 հազար դրամը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, իսկ մնացած 11 մլն 796 հազար դրամը՝ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ից, որտեղ մինչ նախարար նշանակվելը տնօրեն է աշխատել։ Թադեւոսյանը ունի հիփոթեքային վարկ, որի մնացորդը կազմում է 40 մլն 210 հազար դրամ։ Նա 3 ընկերությունում բաժնեմաս է ձեռք բերել իշխանափոխությունից հետո, մասնավորապես «ԷԼԵՄԵՆՏ ՕՓԵՐԵՅՇՆԶ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը ձեռք է բերել 2018թ. սեպտեմբերի 4-ին, ԷՄՋԻԷՍԲԻ ՍՊԸ-ի 1 տոկոս բաժնեմասը՝ 2025թ-ին, իսկ ահա «ՏՈՐՔ ԱԵՐՈՍՓԵՅՍ» ընկերությունը, որի 98 տոկոսը պատկանում է իրեն, հիմնադրել է նախարար նշանակվելուց 3 ամիս առաջ՝ 2026թ. ապրիլի 27-ին։

Նրա կինը՝ Իրինա Արությունովան 2 բնակարան է հայտարարագրել, որից մեկը գտնվում է Վրաստանում եւ ձեռք է բերվել 2025թ-ին, իսկ մյուս բնակարանը, որը գտնվում է Արաբկիրում, ձեռք է բերել 1998թ-ին։ Նա 2019թ-ին ձեռք է բերել Honda մակնիշի ավտոմեքենա։ Արությունովան 264 դոլար եւ 40 հազար դրամ բաժնային արժեթղթեր ուն, եւս 3 մլն 505 հազար դրամի էլ պարտքային արժեթղթեր է ձեռք բերել 2025թ. դեկտեմբերին։ Բանկում ունի 46 հազար 672 դոլար եւ 22 մլն 445 հազար 976 դրամ ավանդ։ Իսկ բանկային հաշիվներին ունեցել է 7 հազար 129 դոլար եւ 27 մլն 725 հազար դրամ գումար։ Կանխիկ գումարի չափը կազմել է 2.5 մլն դրամ։ Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ից ստացած 32 մլն 777 հազար դրամ աշխատավարձը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

3 րոպե ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

6 րոպե ago

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03…

20 րոպե ago

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ Tue, 03 Nov 2026 21:00:18 +0400 Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի…

22 րոպե ago

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին Tue, 03 Nov 2026 20:58:23 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն…

24 րոպե ago

Մակունցն ու 2024 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունը

Մակունցն ու 2024 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունը Tue, 03 Nov 2026 20:45:27 +0400 Որպես գրագետ…

37 րոպե ago