Տնտեսության խնդիրը ոչ թե արդարությունը, այլ չաշխատող գործարաններն են

Տնտեսության խնդիրը ոչ թե արդարությունը, այլ չաշխատող գործարաններն են

Fri, 18 Sep 2026 19:15:38 +0400


Նախ, հենց սկզբից ուզում եմ շեշտել, որ մենք համարել ու համարում ենք, որ մեզ նման՝ իր հիմնական շուկաներից կտրված եւ այսքան թույլ կոմունիկացվելու հնարավորությամբ երկիրը չի կարող ունենալ մի տնտեսություն, որում երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների վերահսկիչ փաթեթը պետության ձեռքում չէ:
Այս հանգամանքը շեշտելով ուզում եմ նաեւ շեշտել, որ այս իրողությունը հաշվի առնելով է, որ Հայաստանի էլեկտրացանցերում, Երեւանի կոնյակի եւ Արարատի ցեմենտի գործարաններում վերահսկիչ փաթեթը պետությանը վերադարձնելու գործընթացը ճիշտ գործընթաց եմ համարում:

Այս իմաստով, ինձ համար զարմանալին այն չէ, որ պետությունն իրեն է վերադարձնում երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ձեռնարկությունների վերահսկիչ փաթեթները: Ինձ համար զարմանալին թերեւս այն է, որ պետությունն իրեն է վերադարձնում միայն աշխատող ու եկամուտ բերող ձեռնարկությունների վերահսկիչ փաթեթները, բայց չի վերադարձնում չաշխատող եւ պարապուրդի մատնված ձեռնարկությունների փաթեթները: Օրինակ, մենք ինչքան մտածում, այդպես էլ չենք հասկանում, թե «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, որպես ձեռնարկություն, Հայաստանի էլեկտրացանցերից այդ ինչքանով պակաս ռազմավարական է, որ մենք պետականացնում ենք Հայաստանի էլեկտրական ցանցերը, բայց չենք պետականացնում «Նաիրիտը»: Կամ՝ վերցնենք քիմպրոմի օրինակը: Քիմպրոմը, որպես ձեռնարկություն, Արարատի ցեմենտի գործարանից այդ ինչքանով պետք է պակաս ռազմավարական լինի, որ մենք այսպիսի հապճեպությամբ պետականացնենք Արարատի ցեմենտի գործարանը, բայց չպետականացնենք քիմպրոմը:

Փորձեմ նաեւ ուրիշ օրինակներ բերել: Օրինակ, ասենք, այդ ինչպես է ստացվում, որ պետական պարտքը 14 միլիարդի հասցնելու պայմաններում Երեւանի կոնյակի գործարանի պետականացումը պետական պղնձաձուլարան կառուցելուց այնքան ավելի ռազմավարական ենք համարում, որ պետական պղնձաձուլարան չենք կառուցում, բայց փոխարենը Երեւանի կոնյակի գործարանն այսքան հապշտապ պետականացնում ենք:

Եվ, վերջապես՝ անընդհատ ուզում եմ հասկանալ ու չեմ հասկանում, թե Հայաստանի բոլոր գյուղերում պետական կամ համայնքային պատկանելությամբ առնվազն «հինգ հեկտարանոց» արեւային էլեկտրակայաններ չկառուցելը կամ, ասենք, Հայաստանի այն բանկերին, որոնց ներդրումային փաթեթներում արդյունաբերության վարկավորումը 50 տոկոսից պակաս է կազմում, այ, այդ բանկերին լիցենզիայից չզրկելը մի՞թե Հայաստանի էլեկտրական ցանցերը, Արարատի ցեմենտի եւ Երեւանի կոնյակի գործարանները պետականացնելուց ավելի պակաս ռազմավարական է, որ մենք դա չենք անում, բայց փոխարենը այդ գործարաններն ու ձեռնարկություններն այսպիսի շտապողականությամբ պետականացնում ենք:

Այս իմաստով, մենք վերջապես պետք է հասկանանք, որ այս երկրի տնտեսության խնդիրը ոչ թե «արդարությունը», այլ նրա չաշխատող ու պարապուրդի մատնված գործարաններն են: Եվ հենց դրա համար էլ անհրաժեշտ է, որ այս երկրում պետականացումը ոչ թե արդարություն հաստատելու, առավել եւս` Նիկոլի պատկերացրած արդարությունը հաստատելու, այլ երկրի չաշխատող գործարաններն ու ձեռնարկություններն աշխատեցնելու համար արվի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար Sun, 01 Nov 2026 18:45:45 +0400…

9 րոպե ago

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան Sun, 01 Nov 2026…

16 րոպե ago

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

39 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

53 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

1 ժամ ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago