Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում

Fri, 18 Sep 2026 23:15:24 +0400


«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Բաքվի հետազոտական ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրեն, պատմաբան Ալթայ Գյոյուշովը X-ի իր էջում օրերս տառացիորեն մերկացրել է ադրբեջանական քարոզչության հորինվածքներից մեկը։

Գյոյուշովն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնական էջում Մագդալենա Գրոնոյի գրառմանը։ Ըստ այդ գրառման՝ սեպտեմբերի 11-12-ը ԵՄ հատուկ ներկայացուցչը մասնակցել է ադրբեջանական իշխանությունների՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպած այցին դեպի «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի նախկին կոնֆլիկտային գոտի հանդիսացող շրջաններ»՝ ծանոթանալու տեղի իրավիճակին։

Ուշագրավն այն է, որ Գյոյուշովն իր անդրադարձում շեշտել է, թե Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք այդ տարածաշրջանն «Արևելյան Զանգեզուր» չի անվանել, և փաստացի, տերմինը շրջանառության մեջ է դրվել նախագահ Ալիևի կողմից՝ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։

Պատմաբանն անգամ ծաղրել է այդ «տերմին»-ը՝ այն անվանելով Ալիևի «գյուտ»։ Շեշտելով, թե տերմինի կիրառությունն ու տարածումն ինքնին հակասում է խաղաղության մասին դրա հռետորաբանությանը՝ Գյոյուշովը նշել է․ «Ինչպե՞ս կարող է նման հռետորաբանությունը խրախուսող Եվրոպան անկեղծորեն ցանկանա խաղաղություն տեսնել տարածաշրջանում»։

Նշենք, որ Գյոյուշովը երբեմն հանդես է գալիս ալիևյան վարչակարգը դատապարտող ելույթներով՝ հայտնվելով ադրբեջանական իշխանությունների թիրախում։ 2025 թվականին «հակապետական կոչեր անելու» մեղադրանքով Գյոյուշովը, Բինգարդիի շրջանի դատարանի որոշմամբ, անգամ Ադրբեջանից դուրս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 281․2 հոդվածով։

Գյոյուշովն ադրբեջանցի գիտնականներից միակը չէ, ով դատապարտել է նմանօրինակ մտացածին քարոզչական հնարքները։ Նույն կերպ, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին անդրադարձել է Նիդերլանդներում գտնվող վտարանդի, ադրբեջանցի մեկ այլ պատմաբան և հակամարտություններն ուսումնասիրող Արիֆ Յուսուֆը։ Վերջինս նախկինում եղել է քաղբանտարկյալ՝ ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ քննադատական իր հոդվածների պատճառով։ Յուսուֆի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը քաղաքական ու քարոզչական գործիք է։

Էլ ավելի ուշագրավ է այն, որ անգամ թուրք մասնագետներն են դատապարտում ալիևյան քարոզչության այս դրսևորումները։ Թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը ևս քննադատել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը։ Հարցազրույցներից մեկում Աքթարը նշել է, որ նույնիսկ Ղարաբաղը գրավելուց հետո Բաքուն «կանգ չի առել» և այս անգամ շրջանառության մեջ է մտցրել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը՝ ուղղակիորեն նկատի ունենալով Հայաստանը։

Աքթարը գիտական իր հոդվածներում ու շրջանակներում ակտիվորեն քննարկում և քննադատում է այս երևույթը։

Թուրք գիտնական և քաղաքական գործիչ Բասկըն Օրանը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող տերմինաբանություններին։ Հարցազրույցի ընթացքում Օրանը շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի մոտավորապես 70 %-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Գործիչը դա բնութագրել է որպես էքսպանսիոնիստական հռետորաբանություն՝ նշելով, որ տերմինը հանդիսանում է որպես քողարկող գործոն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը և նպատակ է հետապնդում խաղաղության գործընթացում զրոյացնել արձանագրված ձեռքբերումները։

Ակնհայտ է, որ ալիևյան ապարատի կողմից ստեղծված և շրջանառության մեջ դրված «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական հորինվածքները չունեն պատմագիտական որևէ հիմք և սուր քննադատության են արժանանում անգամ ադրբեջանցի և թուրք պատմաբանների ու գիտնականների կողմից։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս քարոզչանյութի հակագիտական ու սնանկ լինելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ…

12 րոպե ago

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել Fri, 06 Nov 2026 22:30:44 +0400 Բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան՝…

18 րոպե ago

50 Cent-ը Փի Դիդիին «բանտում ևս բազում օրեր» է մաղթել

50 Cent-ը Փի Դիդիին «բանտում ևս բազում օրեր» է մաղթել Fri, 06 Nov 2026 22:23:18…

25 րոպե ago

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար

FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Fri, 06 Nov…

39 րոպե ago

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում

Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում Fri, 06 Nov 2026 22:00:03 +0400 Ռուս բժիշկ՝ ուռուցքաբան,…

49 րոպե ago

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Fri, 06 Nov 2026 21:56:24 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

52 րոպե ago