«Հրապարակ». Նիստից դուրս եմ եկել` անուններն ուղարկել Վիլեն Գաբրիելյանին

«Հրապարակ». Նիստից դուրս եմ եկել` անուններն ուղարկել Վիլեն Գաբրիելյանին

Sat, 19 Sep 2026 10:25:44 +0400


Վերջին օրերին Ազգային ժողովի ամբիոնից, ինչպես նաեւ լրագրողների հետ զրույցներում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ահազանգում են ՏԻՄ ընտրություններին ընդդիմության կողմից առաջադրվել ցանկացողների նկատմամբ կիրառվող դաժան ճնշումների մասին։ Ով անձնագրայինից տեղեկանք է վերցնում, որը պարտադիր է ավագանու ցուցակում ներառվելու համար, անմիջապես նրան են այցելում ուժայինները, գործի են դրվում վարչական լծակները, որ հետ պահեն առաջադրումից: Նման ահազանգ էր հնչեցրել նաեւ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Մեզ հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ բոլոր համայնքներում էլ ճնշումներ կան։ «Ես կոնկրետ խոսեցի Արմավիրի մարզում բռնաճնշումների մասին, իսկ ճնշումները գործադրվում են Արմավիրի մարզպետի,տարածքային կառավարման նախարարի կողմից, որը եւս արմավիրցի է, բայց միայն նրանցով չի սահմանափակվում»։ Հարցին՝ թեկնածուները, որոնց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, ի վերջո, առաջադրվելո՞ւ են, թե՞ այդ ճնշումներն ազդեցություն թողել են, Մանուկյանն արձագանքեց․ «Որոշներն առաջադրվելու են, որոշները՝ ոչ, ամեն դեպքում՝ ազդել է։ Երեւանում ուրիշ է, որ մենք խորհրդարանում միմյանց ինչ ասես ասում ենք, գյուղերում այլ է, ազդեցության տարբեր լծակներ կան»։

Անդրադառնալով իր կողմից բարձրաձայնված պատմությանը, երբ առաջադրվել պատրաստվող զինծառայողի ծնողին կանչել եւ ասել էին` չե՞ս վախենում, տղադ բանակում է ծառայում, պատգամավորը մանրամասնեց․ «Ազգային ժողովի նիստի ժամանակ ես հայտարարեցի, որ զինվորի ծնողին ասել են` որ առաջադրվում ես, չե՞ս մտածում, որ բանակում ծառայող ունես։ Վիլեն Գաբրիելյանն ասեց` դե անուն ասա։ Դուրս ենք եկել նիստից, Վիլենին ուղարկել եմ, ասել եմ` էս անուն-ազգանունով ծնողն է եղել։ Այս դեպքը կրկին Արմավիրում է եղել։ Բայց այս դեպքում չգիտեմ՝ ճնշումն ազդե՞լ է ծնողի վրա, թե՞ նա առաջադրվելու է»։

Քանի որ հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու համար ընդամենը 2 օր է մնացել, Մանուկյանը նշեց․ «Հենց հիմա մեր ԳՄ-ի անդամների հետ դրա մասին էինք խոսում, էս երկու օրվա մեջ արդեն վերջնական կլինի, բայց բազմաթիվ տեղեր առաջադրումներ ունենալու ենք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

32 րոպե ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

56 րոպե ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

1 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

2 ժամ ago

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել

Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել Sun, 20 Sep 2026 23:15:43 +0400…

2 ժամ ago