«Հրապարակ». Նիստից դուրս եմ եկել` անուններն ուղարկել Վիլեն Գաբրիելյանին

«Հրապարակ». Նիստից դուրս եմ եկել` անուններն ուղարկել Վիլեն Գաբրիելյանին

Sat, 19 Sep 2026 10:25:44 +0400


Վերջին օրերին Ազգային ժողովի ամբիոնից, ինչպես նաեւ լրագրողների հետ զրույցներում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ահազանգում են ՏԻՄ ընտրություններին ընդդիմության կողմից առաջադրվել ցանկացողների նկատմամբ կիրառվող դաժան ճնշումների մասին։ Ով անձնագրայինից տեղեկանք է վերցնում, որը պարտադիր է ավագանու ցուցակում ներառվելու համար, անմիջապես նրան են այցելում ուժայինները, գործի են դրվում վարչական լծակները, որ հետ պահեն առաջադրումից: Նման ահազանգ էր հնչեցրել նաեւ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Մեզ հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ բոլոր համայնքներում էլ ճնշումներ կան։ «Ես կոնկրետ խոսեցի Արմավիրի մարզում բռնաճնշումների մասին, իսկ ճնշումները գործադրվում են Արմավիրի մարզպետի,տարածքային կառավարման նախարարի կողմից, որը եւս արմավիրցի է, բայց միայն նրանցով չի սահմանափակվում»։ Հարցին՝ թեկնածուները, որոնց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, ի վերջո, առաջադրվելո՞ւ են, թե՞ այդ ճնշումներն ազդեցություն թողել են, Մանուկյանն արձագանքեց․ «Որոշներն առաջադրվելու են, որոշները՝ ոչ, ամեն դեպքում՝ ազդել է։ Երեւանում ուրիշ է, որ մենք խորհրդարանում միմյանց ինչ ասես ասում ենք, գյուղերում այլ է, ազդեցության տարբեր լծակներ կան»։

Անդրադառնալով իր կողմից բարձրաձայնված պատմությանը, երբ առաջադրվել պատրաստվող զինծառայողի ծնողին կանչել եւ ասել էին` չե՞ս վախենում, տղադ բանակում է ծառայում, պատգամավորը մանրամասնեց․ «Ազգային ժողովի նիստի ժամանակ ես հայտարարեցի, որ զինվորի ծնողին ասել են` որ առաջադրվում ես, չե՞ս մտածում, որ բանակում ծառայող ունես։ Վիլեն Գաբրիելյանն ասեց` դե անուն ասա։ Դուրս ենք եկել նիստից, Վիլենին ուղարկել եմ, ասել եմ` էս անուն-ազգանունով ծնողն է եղել։ Այս դեպքը կրկին Արմավիրում է եղել։ Բայց այս դեպքում չգիտեմ՝ ճնշումն ազդե՞լ է ծնողի վրա, թե՞ նա առաջադրվելու է»։

Քանի որ հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու համար ընդամենը 2 օր է մնացել, Մանուկյանը նշեց․ «Հենց հիմա մեր ԳՄ-ի անդամների հետ դրա մասին էինք խոսում, էս երկու օրվա մեջ արդեն վերջնական կլինի, բայց բազմաթիվ տեղեր առաջադրումներ ունենալու ենք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ճգնաժամ կա` ՀՀ իրավապահներն անզոր են վարչապետին պատասխանատվության ենթարկել

Ճգնաժամ կա` ՀՀ իրավապահներն անզոր են վարչապետին պատասխանատվության ենթարկել Mon, 23 Nov 2026 18:45:28 +0400…

13 րոպե ago

Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում

Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում Mon, 23 Nov 2026 18:37:29 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել,…

21 րոպե ago

Սեռական սկանդալից հետո վերականգնվել է Nvidia-ի նախագահի պաշտոնում

Սեռական սկանդալից հետո վերականգնվել է Nvidia-ի նախագահի պաշտոնում Mon, 23 Nov 2026 18:35:40 +0400 Nvidia-ի…

22 րոպե ago

Հրապարակված ալիևյան Սահմանադրության նախագիծը փորձում է ջնջել մեր պատմական հիշողությունը․ Անդրանիկ Գևորգյան

Հրապարակված ալիևյան Սահմանադրության նախագիծը փորձում է ջնջել մեր պատմական հիշողությունը․ Անդրանիկ Գևորգյան Mon, 23 Nov…

27 րոպե ago

Ածխաթթու գազից զանգվածային թունավորում՝ եկեղեցում

Ածխաթթու գազից զանգվածային թունավորում՝ եկեղեցում Mon, 23 Nov 2026 18:30:45 +0400 Գերմանիայի Բավարիայի երկրամասի Ալգայի…

27 րոպե ago

Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է

Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է Mon, 23 Nov 2026 18:26:04…

32 րոպե ago