Ի վերջո՝ ինչ է ընտրում Վրաստանը

Ի վերջո՝ ինչ է ընտրում Վրաստանը

Sat, 19 Sep 2026 11:30:45 +0400


Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանի համար որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի։ Դա պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր առաջարկում են Վրաստանին Եվրամիությանն անդամակցել՝ հրաժարվելով այդ տարածքներից։ Պապուաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը երկու ազգային խնդիր ունի՝ անջատված հատվածների միավորում եւ ժողովրդի բարեկեցության աճ։ Մյուս բոլոր նպատակները ենթակա են այս առաջնահերթությանը։ «Երբ կան այս երկու նպատակները, կարելի է ցանկացած քայլ դնել կշեռքի նժարին»։

Վրացական ընդդիմությունը, սակայն, ցանկանում է արագացնել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը՝ առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, եւ դրա վրա են կատարում խաղադրույք։ Եվրամիությունը դեռեւս չի կարողացել որեւէ կերպ վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ այդ ուղղությամբ քայլեր էլ չի ձեռնարկել։ Ու նաեւ՝ փոքր է հավանականությունը, որ Եվրոպան երբեւէ կկարողանա հասնել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Ճիշտ հակառակը` Եվրոպան միշտ կողմ է «ավելորդ բեռից» ազատագրվելուն, ինչպես մղեցին Հայաստանին՝ «ազատագրվելու» Արցախից, որ ազատվի ռուսական ներկայությունից եւ գնա դեպի Եվրոպա: Վրացական քաղաքագիտական վերլուծական շրջանակներում վրացական ընդդիմության այս շտապողականությունը գնահատում են որպես բավականին ռիսկային կամ նույնիսկ՝ արկածախնդիր քայլ։

Ըստ այդմ` կա՛մ պետք է Վրաստանը վերջնականապես հրաժարվի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից եւ գնա Եվրամիություն այն տեսքով, որն այսօր փաստացի ունի, կա՛մ հայտարարեն, որ պետք է նոր պատերազմ սկսեն Ռուսաստանի դեմ՝ հանուն իր տարածքների։ Հասկանալի է, որ իշխող «Վրացական երազանքը» երկու տարբերակն էլ մերժում է։ Հատկապես որ, ժամանակակից իմաստով, եթե նույնիսկ համարենք, որ ուժերի հավասարություն կա, տարածքների համար պատերազմը հենց այդ տարածքներն ամայացնելու եւ ավերակների կույտի վերածել է նշանակում։ Մյուս կողմից էլ՝ քիչ հավանական է, որ Ռուսաստանը կպարտվի այդ պատերազմում կամ կհրաժարվի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից։ Հատկապես հիմա, երբ Հայաստանի հետ հարաբերությունները միանշանակ չեն, եւ ակամա՝ այդ երկու ռեգիոնները շատ ավելի կարեւոր «սահմանապահի» դերակատարում են ձեռք բերում Ռուսաստանի համար։ Ավելին, Ռուսաստանը հակված է այս հարցերը քննարկել, եւ անգամ կան նախանշաններ՝ Վրաստանին զիջումներ անել այս հարցերում եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կապված ինչ-որ լուծումների գնալ` հընթացս կարգավորելով 2 երկրների հարաբերությունները: Այս իրավիճակում բաց է մնում այն հարցը, թե որ ճանապարհը կընտրի Վրաստանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը՝ ապառնի ժամանակով այլմոլորակային

Փաշինյանը՝ ապառնի ժամանակով այլմոլորակային Mon, 12 Oct 2026 13:45:28 +0400 Նիկոլ Փաշինյանից եթե հանենք ապագա…

8 րոպե ago

Զելենսկին վաղուց արդեն նախագահ չէ. Վոլոդին

Զելենսկին վաղուց արդեն նախագահ չէ. Վոլոդին Mon, 12 Oct 2026 13:30:30 +0400 Վլադիմիր Զելենսկին ամեն…

23 րոպե ago

Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել

Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել Mon, 12 Oct 2026 13:25:00 +0400 Ազգային ժողովի պաշտպանության և…

28 րոպե ago

Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար

Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար Mon, 12 Oct 2026 13:21:47…

31 րոպե ago

Թալանը սենց է լինում

Թալանը սենց է լինում Mon, 12 Oct 2026 13:18:14 +0400 ԱԺ-ում քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր…

35 րոպե ago

Ղազարյանը հիշեցրեց Փաշինյանի խոստումներն ու հարց բարձրացրեց նոր վարկերի մասին

Ղազարյանը հիշեցրեց Փաշինյանի խոստումներն ու հարց բարձրացրեց նոր վարկերի մասին Mon, 12 Oct 2026 13:14:44…

38 րոպե ago