Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ զանգվածին
Sat, 19 Sep 2026 15:45:52 +0400
Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ, տգետ զանգվածին
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2027 թվականի հունվարի 1-ից պատրաստվում է զգալիորեն բարձրացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ինչը պետական բյուջեի վրա կարժենա ավելի քան 25 միլիարդ դրամ։
Առաջարկվող նախագծով՝ նախագահի ամսական աշխատավարձը շուրջ 1.5 միլիոն դրամից կհասնի 2.6 միլիոն դրամի, Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը ևս կլինի 2.6 միլիոն դրամ։ Նախարարները ամսական կստանան մոտ 2 միլիոն դրամ՝ ներկայիս շուրջ 998 հազար դրամի փոխարեն, իսկ փոխնախարարների աշխատավարձը կգերազանցի 2.1 միլիոն դրամը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանինը՝ շուրջ 1.8 միլիոն դրամի։
Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը կկազմի մոտ 2.4 միլիոն դրամ, իսկ պատգամավորների աշխատավարձերը ներկայիս 832 հազար դրամից կբարձրանան մինչև մոտ 1.4 միլիոն դրամ։ Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ Հայաստանում աճում են սննդամթերքի և վառելիքի գները, իսկ տնտեսության մի շարք ոլորտներում անկում է գրանցվում։ Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ, տգետ զանգվածին։
Ոսկան Սարգսյանի էջից