«Ելույթս վնասարար էր տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից»․ Ղազարյանը ներողություն է խնդրել

«Ելույթս վնասարար էր տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից»․ Ղազարյանը ներողություն է խնդրել

Sat, 19 Sep 2026 15:58:19 +0400


Այսօր գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ԱԺ ամբիոնից քննարկում էր ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը, վրդովվել էր, թե ինչու ոչ դաշինք, այլ՝ կուսակցություն, վերջում էլ հայտարարեց` «իսկը տրանսգենդեր ցուցակ»։ Դրանից շատ չանցած՝ նրան արձագանքեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը. «Իսկ տիկին Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհի Ղազարյանին, կամ՝ բարեվարքության կանոններն այս կնոջը չե՞ն սովորեցրել, որ չի կարելի թիրախավորել մարդկանց։ Մեկի մայրենի ելույթը չմարսած` հիմա էլ՝ սա, դուք հատուկ ընտրվել եք, որ ԱԺ-ի բարձր ամբիոնն օգտագործեք մարդկանց թիրախավորելո՞ւ համար»։

Ղազարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել այդ ձևակերպման համար․

«Սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ,

Երեկ Ազգային ժողովի ելույթի ժամանակ՝ պատկերավոր նկարագրելու համար ԲՀԿ-ի իրավիճակը նախորդ ընտրություններում, որը դաշինք լինելով ինքն իրեն շարունակում էր կուսակցություն ներկայացնել՝ իր բոլոր հետևանքներով, անվանել եմ տրանսգենդեր դաշինք։

Ելույթս հետհայաց նայելուց հետո, սակայն, նկատել եմ, որ դա վնասարար է տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից, ձևակերպումս ոչ զգայուն է և կարծրատիպեր վերարտադրող, ինչի համար ներողություն եմ խնդրում։

Այնուամենայնիվ, քանի որ քաղաքական գործունեությունը դիրքորոշումների մասին է, հարկ եմ համարում արտահայտել դիրքորոշումս այս հարցի կապակցությամբ։ Գենդերային ինքնությունը մարդու անձնական ազատության դաշտում է, և ցանկացած խտրականություն կամ անզգույշ ձևակերպում, որը կարող է խոցելի դարձնել որևէ խմբի, հակասում է իմ քաղաքական ու մարդկային սկզբունքներին։ Ուստի կարևոր եմ համարում ընդունել սխալն ու շարունակել աշխատել ավելի զգայուն և հարգալից քաղաքական խոսույթ ձևավորելու ուղղությամբ»,-գրել է ՔՊ-ական պատգամավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հետաքննություն են սկսել հեռուստաընկերությունների դեմ

Հետաքննություն են սկսել հեռուստաընկերությունների դեմ Sun, 11 Oct 2026 22:30:38 +0400 ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն…

2 րոպե ago

Եթե մեր երկրում, նույնիսկ, պարեկների վրա են կրակում, ի՞նչ ապահովության մասին կարող է խոսք լինել

Եթե մեր երկրում, նույնիսկ, պարեկների վրա են կրակում, ի՞նչ ապահովության մասին կարող է խոսք լինել…

2 րոպե ago

Մարիամ Փաշինյանը աշնանային ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով մկանուտ մեջքը

Մարիամ Փաշինյանը աշնանային ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով մկանուտ մեջքը Sun, 11 Oct 2026 22:15:44 +0400…

17 րոպե ago

Հարսանեկան նվեր` Հովհաննես Խուդոյանի ու Բագրատ սրբազանի կատարումը

Հարսանեկան նվեր` Հովհաննես Խուդոյանի ու Բագրատ սրբազանի կատարումը Sun, 11 Oct 2026 22:08:31 +0400 Տեսանյութը…

24 րոպե ago

Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապետյան

Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ…

28 րոպե ago

Որքան է մարդու կյանքի հնարավոր առավելագույն տարիքը

Որքան է մարդու կյանքի հնարավոր առավելագույն տարիքը Sun, 11 Oct 2026 22:00:17 +0400 Մարդու կյանքի…

33 րոպե ago