Աբաս Արաղչին հորդորել է «կոկորդիլոսի արցունքներ չթափել»
Sat, 19 Sep 2026 18:30:25 +0400
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոյել Բարոյին, ով անհանգստություն է հայտնել Իրանում մարդու իրավունքների վիճակ վերաբերյալ։ Սոցկայքի իր էջում հրապարակված գրառմամբ՝ Արաղչին հիշեցրել է, որ Ալժիրում այդ երկրի անկախացման համար մղված պայքարում ֆրանսիացիները սպանել են 1,5 միլիոն ալժիրցու։
Ընդ որում, դրանց միայն 10 տոկոսի դեպքում է Փարիզը ընդունել իր մեղքը։ Գաղութատիրության ընթացքում գործված հանցանքների համար, սակայն Ֆրանսիան որեւէ կերպ ներողություն չի խնդրել, շեշտել է Արաղչին։ Նա նաեւ մեղադրել է Փարիզին, որ Մինաբեի դպրոցի վրա հարձակումից հետո ֆրանսիական պետությունը պահպանել է անտարբերություն եւ կոչ է արել «կոկորդիլոսի արցունքներ չթափել»՝ Իրանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված։