Որքա՞ն ընտրագրավ են վճարում կուսակցություններն ու թեկնածուները՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ

Որքա՞ն ընտրագրավ են վճարում կուսակցություններն ու թեկնածուները՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ

Sat, 19 Sep 2026 21:15:54 +0400


Այս աշնանը ՀՀ-ում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ Դրանք կանցկացվեն աշնան յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 13-ին։

Եթե ԱԺ ընտրություններում կուսակցությունները և դաշինքները վճարում են համապատասխանաբար 7,5 մլն և 15 մլն ընտրական գրավ, ՏԻՄ ընտրությունների պարագայում գործում է այլ իրավակարգավորում։ Մեծամասնական ընտրակարգի դեպքում մինչեւ 500 ընտրող ունեցող համյանքում առաջադրվելու դեպքում համյանքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները գրավ չեն վճարում, իսկ 501-1000 ընտրող ունեցող համյանքների դեպքում համայնքի ղեկվարի թեկնածուն վճարում է 50 հազար ընտրագրավ, իսկ ավագանու անդամի թեկնածուն՝ 10 հազար, մինչեւ 4 հազար ընտրող ունեցող համայնքներում համապատասխանաբար 100 հազար եւ 15 հազար դրամ։ Համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունն է ընտրագրավ վճարում՝ մինչեւ 10 հազար ընտրող ունեցող համայնքներում 200 հազար դրամ, մինչեւ 25 հազարի դեպքում՝ 500 հազար, մինչեւ 70 հազարի դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ 70 հազարից մինչեւ 300 հազարի դեպքում՝ 1,5 մլն դրամ։

ՏԻՄ ընտրություններում ավելի քիչ են նաև նախընտրական հիմնադրամներից կատարվող ծախսերի թույլատրելի սահմանաչափերը։ 25,000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրություններում (բացառությամբ Երևան քաղաքի) նախընտրական քարոզարշավում ծախսերի թույլատրելի շեմը 60 մլն դրամն է, իսկ մինչև 25,000 ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում՝ 40 մլն ՀՀ դրամը։ Նշենք նաև, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կուսակցություններին պետական ֆինանսավորում չի տրամադրվում, ինչպես դա արվում է ԱԺ ընտրություններում (ձայների 2%-ի ստացման դեպքում)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չափազանց լարված հանդիպում է անցել

Չափազանց լարված հանդիպում է անցել Wed, 23 Sep 2026 11:00:17 +0400 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն…

16 րոպե ago

Փաշինյանը հստակ նշել է՝ ում հետ են բանակցում նոր ատոմակայանի հարցով

Փաշինյանը հստակ նշել է՝ ում հետ են բանակցում նոր ատոմակայանի հարցով Wed, 23 Sep 2026…

27 րոպե ago

«Հրապարակ». Նարեկ Նալբանդյանը հանդիմանում է իշխանական ընտանիքին

«Հրապարակ». Նարեկ Նալբանդյանը հանդիմանում է իշխանական ընտանիքին Wed, 23 Sep 2026 10:45:34 +0400 Նորահայտ բիզնեսմեն…

31 րոպե ago

Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ Wed, 23 Sep 2026 10:37:55 +0400 Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի Wed, 23 Sep 2026 10:25:51 +0400 Իջեւանի…

50 րոպե ago

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը Wed, 23 Sep 2026 10:20:37 +0400 Այս տարի…

56 րոպե ago