Ուինսթոն Չերչիլից ավելի «բարձր» վարչապետը

Ուինսթոն Չերչիլից ավելի «բարձր» վարչապետը

Sat, 19 Sep 2026 22:15:35 +0400


Մի անգամ էլ եմ գրել, որ դրսում մեզ վերջին անգամ հարգել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո: Դա կատարվել է ռուսախոս ուկրաինացի ռազմական բլոգեր Պոդոլյակայի կողմից: Ով ժամանակին օրական կտրվածքով 44-օրյա պատերազմի իրադարձություններն ու գնահատակնն էր ներկայացնում: 23-24 ժամյա պատերազմը նա գնահատեց որպես իսկական հերոսամարտ: Հաշվի առնելով, որ ինն ամիս կիսասոված մնացած զինվորականները չորս կողմից շրջապատված վիճակում կարողացան այդքան դիմանալ: Չնայած կարող էին ավելի շատ դիմանալ, եթե չլիներ խաղաղ բնակչության խնդիրը:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դա կարող էր չիմանալ, չնայած պետք է իմանար, եթե լիներ նույնիսկ մերժված Սերժի նման մեկը: Ով բացի իր պաշտոնից նաև մտածում էր Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին: Եվ ոչ թե վերը նշված անձի նման Հայաստանին «իրական» (իրականում՝ ոչ իրական) ածականն էր «կպցնում»՝ Արցախը մերժելու ու նույնիսկ նրա հիշատակից ազատվելու նպատակով: Իրականում՝ ոչ իրական, քանի որ ինքնիշխանության անվան ներքո 2021-ից այս կողմ զրոյացրեց պետության իրական ինքնիշխանությունը: Ու այն աստիճանաբար նվիրում է թուրք-ադրբեջանական զույգին:

Մի անգամ էլ հիշեցնեմ մեր կորուստները: Սեպտեմբերի 19-ին ունեցել ենք 223 զոհ (թվերը պաշտոնական են), որոնցից 198-ը՝ զինծառայող: Քաղաքացիական բնակչության թվից (25 անձ) 5-ն անչափահաս էր: Թշնամին (Իլհամ Ալիևը) անընդհատ հայտարարում է, թե խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանը կռիվ չի արել: Պաշտոնապես հաստատված է 20 անհետ կորած անձի հանգամանքը, և այդ թվում 5-ը՝ քաղաքացիական բնակիչներ։ Ի դեպ, ադրբեջանական կողմը պաշտոնապես ընդունել է իր կողմից 192-ից մինչև 205 զոհի փաստը: Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, 21-ը համարվում է անհետ կորած: Մինչև այժմ պարզված չէ դրա հստակ պատճառը:

Ու դրանից հետո Նիկոլը մարդկանց մեղադրում է, թե ինչու իրենք էլ մնացածների նման չմեռան: Ի դեպ, նման հարցադրում կարող էր կատարել հենց միայն թշնամին: Ու դա այն դեպքում, երբ ո՛չ ինն ամսվա ընթացքում և ո՛չ էլ կոնկրետ այդ օրն արցախցիները որևէ օգնություն չստացան: Չնայած որպես պետության ղեկավար պարտավոր էր տեր կանգնել Արցախին և ոչ թե մեր պարտությունը ներկայացնել որպես Հայաստանի համար հաջողություն: Նման բան կարող էր անել միայն թշնամական գործակալը: Կամ էլ այն անձը (անձինք), ում հայրենիքը սկսվում և ավարտվում է սեփական տան կամ բնակարանի տարածքով: Կամ առավելագույնը Երևանի կենտրոնի սրճարանային տարածքով:

Եվ Արցախի հանձնումից երեք տարի անց ոչինչ չի անում, որպեսզի ադրբեջանական գերությունից ազատվեն մեր հայրենակիցները: Իհարկե, անլուրջ է նաև գերիների հարցի միջազգային քննարկում չանելը նրանց չվնասելու արդարացմամբ: Նրանք, ովքեր Արցախի ու Հայաստանի համար արել են ավելին, քան կարող էր ինքը պատկերացնել 2020 օգոստոսին՝ երբ Տավուշի հուլիսյան դիրքային մարտերից հետո շքանշանն ու Ազգային հերոսի կոչում էր բաժանում մեր զինվորականներին: Ինչ մնում է նրա՝ խաղաղությունը չվտանգելու վերաբերյալ խոսույթին, ապա 80 տարի առաջ են իր սիրելի անգլիացիներն ասել ու հաստատել, որ խաղաղության անվան ներքո պատերազմի ու նվաստացման միջև երկրորդի ընտրությունը կատարելը պետությունը տանում է և՛ նվաստացման, և՛ պատերազմի:

Ի դեպ, չերչիլյան այդ ձևակերպումն, ըստ ԱԲ-ի, մինչ օրս համարվում է միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքականության ամենաազդեցիկ կանոններից մեկը։ Փաստորեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որոշել է չեղարկել այդ կանոնը՝ իրեն Ուինսթոն Չերչելից ավելի բարձր համարելով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թաղման նպաստը կհանե՞ն

Թաղման նպաստը կհանե՞ն Sat, 19 Sep 2026 23:02:06 +0400 Փաշինյանը խոսել է սոցիալական աջակցության ծրագրերի…

28 րոպե ago

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից

Հայտնի ավտոմրցորդը հնարավոր է հեռանա «Մերսեդեսի» թիմից Sat, 19 Sep 2026 23:00:06 +0400 «Մերսեդես» թիմի…

30 րոպե ago

Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանք մնացած հայրենիքը պահպանելու վրա

Համաձայն եմ այս աղետաբեր իշխանությունների հետ`պետք է կենտրոնանք մնացած հայրենիքը պահպանելու վրա Sat, 19 Sep…

45 րոպե ago

Հրաժարվել են գլխավոր մարզչի ծառայություններից

Հրաժարվել են գլխավոր մարզչի ծառայություններից Sat, 19 Sep 2026 22:30:58 +0400 Իտալական» А Սերիայում հանդես…

59 րոպե ago

Գիրքը գրադարանին է հետ վերադարձվել 132 տարի անց

Գիրքը գրադարանին է հետ վերադարձվել 132 տարի անց Sat, 19 Sep 2026 22:00:11 +0400 Միացյալ…

2 ժամ ago

Արաքսյան 90-ականներն է հիշել, բաղրամյանցիները` իր անցյալը

Արաքսյան 90-ականներն է հիշել, բաղրամյանցիները` իր անցյալը Sat, 19 Sep 2026 21:45:36 +0400 Արդեն քանի…

2 ժամ ago