Արայիկ Հարությունյանը Բաքվում օգտվել է նոտարի ծառայություններից
Sun, 20 Sep 2026 12:30:58 +0400
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան։
Օմբուդսմենի գրասենյակը չի նշել, թե կոնկրետ ինչ ծառայությունից է օգտվել Հարությունյանը։
Հավաստիացնում են, թե կազմակերպվել են նաև հավելյալ բժշկական զննումներ և լրացուցիչ հեռախոսազրույցներ նրա ընտանիքի անդամների հետ։