Մոսկվան աննախադեպ հարձակման է ենթարկվել․ կրակի գիշեր էր
Sun, 20 Sep 2026 12:45:40 +0400
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում հետ է մղվել Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի ամենախոշոր հարձակումը։
«Աննախադեպ հարձակումը, ակնհայտորեն, ծրագրված էր ընտրությունները խափանելու նպատակով։ Հակառակորդին դա չհաջողվեց»,- գրել է Սոբյանինը։
Սեպտեմբերի 20-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը վնասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող օբյեկտներից մեկը։ Տուժածներ չկան, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Նրա խոսքով՝ երեկվանից Մոսկվայի ուղղությամբ տարբեր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ, որոնցից 450-ը՝ մայրաքաղաքին մոտենալիս։
Սոբյանինի փոխանցմամբ՝ ևս մեկ ԱԹՍ հարվածել է Մոսկվայի Օրեխովի բուլվարի շրջանում գտնվող շենքին։
ԱԹՍ-ների հարձակման ֆոնին Մոսկվայի չորս օդանավակայաններում՝ «Դոմոդեդովո»-ում, «Շերեմետևո»-ում, «Ժուկովսկի»-ում և «Վնուկովո»-ում, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ընդունման և թռիչքների համար։