Եվրոպան հետ է մնում դրոնային սպառազինությունների հարցում․ Լատվիայի նախագահ
Sun, 20 Sep 2026 17:00:27 +0400
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչը հայտարարել է, որ Եվրոպան չի հասցնում դրոնային եւ ռազմաօդային ուժերի հարցում եւ եվրոպական երկրների մեծ մասը չեն կարողանա դիմագրավել Ռուսաստանի հնարավոր ագրեսիային։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ «Մենք տեսնում ենք, որ հակաօդային, հակադրոնային եւ հարահրթիռային պաշտպանությունը ներկայումս Եվրոպայում կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ Եւ եկեք լինենք անկեղծ։ Ուկրաինան դրանք ունի։ Եվրոպան էլ դրանք ունի։ ՆԱՏՕ-ն էլ ունի այդ խնդիրները»,- ասել է նախագահ Ռինկեւիչը։