Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը

Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը

Sun, 20 Sep 2026 13:58:41 +0400


Ստամբուլում 61 տարեկանում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը՝ հայ քաղաքական վերլուծաբան և Երևանի անկախ վերլուծական կենտրոնի՝ Regional Studies Center (RSC)-ի տնօրենը, հայտնում է Agos պարբերականը։

Կիրակոսյանը նախորդ շաբաթ հանդիպման նպատակով ժամանել էր Ստամբուլ, որից հետո հոսպիտալացվել էր։ Agos-ի տվյալներով, նրան գլխուղեղի արյունազեղում է ախտորոշվել և երկար ժամանակ գտնվում էր Ստամբուլի պրոֆեսոր դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նա մահացել է սեպտեմբերի 19-ի երեկոյան։

Կիրակոսյանը Հարավային Կովկասի, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցերով հայտնի վերլուծաբաններից էր։ Նա նաև համագործակցում էր Agos-ի հետ՝ այնտեղ հրապարակելով իր հոդվածներն ու մեկնաբանությունները։

Վերլուծաբանի մահվան մասին հայտնել են նրա գործընկերներն ու ծանոթները։ International Crisis Group-ի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Նիգյար Գյոքշելը գրել է, որ ավելի քան 20 տարի բազմիցս մասնակցել է Կիրակոսյանի հետ քննարկումների Արևմտյան Եվրոպայում, Թուրքիայում, Հայաստանում և Վրաստանում։ Ըստ նրա, իրենք հաճախ տարաձայնություններ են ունեցել, բայց շարունակել են հանդիպել և քննարկել Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին առնչվող հարցեր։

«Նրա բացակայությունը մեծ դատարկություն է թողնում այդ փոքր աշխարհում, որը մենք կիսել ենք ավելի քան 20 տարի», — գրել է Գյոքշելը։

Ցավակցություն է հայտնել նաև Էմիլիո Կրիկիոն, որը նախկինում աշխատել է BBC Radio-ի հայկական ծառայությունում։ Նա Կիրակոսյանին անվանել է հայ առաջատար վերլուծաբաններից մեկը և նշել նրա գործունեությունը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, ինչպես նաև նրա բարեհամբույր բնավորությունն ու հումորի զգացումը։

Ռիչարդ Կիրակոսյանը ծնվել է 1965 թվականի հունվարի 8-ին Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում։ Նա խորհրդատվություն է տրամադրել Ասիական զարգացման բանկին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը, ԵԱՀԿ-ին և ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Նրա վերլուծական նյութերը, մասնավորապես, հրապարակվել են European Council on Foreign Relations, Le Monde, The Moscow Times և Turkish Policy Quarterly պարբերականներում։

2006 թվականին Կիրակոսյանը տեղափոխվել է Հայաստան։ Վերջին տարիներին նա ղեկավարում էր Երևանում գործող անկախ Regional Studies Center-ը, որը մասնագիտացած է Հարավային Կովկասի քաղաքական և ռազմավարական հարցերի ուսումնասիրման մեջ։

Կիրակոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՆԱՏՕ-ի ղեկավար կազմում նոր նշանակում է կատարվել․ ով է նշանակվել եւ որ պաշտոնում

ՆԱՏՕ-ի ղեկավար կազմում նոր նշանակում է կատարվել․ ով է նշանակվել եւ որ պաշտոնում Sun, 20…

10 րոպե ago

Մեքենան թռել է ձորակը. կան վիրավորներ․ լուսանկարներ

Մեքենան թռել է ձորակը. կան վիրավորներ․ լուսանկարներ Sun, 20 Sep 2026 19:55:33 +0400 Այսօր վթար…

15 րոպե ago

Ստանձնել եմ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան

Ստանձնել եմ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան Sun, 20 Sep 2026 19:45:40 +0400 Փաստաբան…

25 րոպե ago

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել

Պետդեպարտամենտը վիզային նոր սահմանափակումներ է սահմանել Sun, 20 Sep 2026 19:30:04 +0400 Միացյալ Նահանգների Պետքարտուղար…

40 րոպե ago

Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը

Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը Sun, 20 Sep 2026 19:26:20 +0400 Ինչպես արդեն հայտնել ենք,…

44 րոպե ago

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Sun, 20 Sep 2026…

55 րոպե ago