2001-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական պլան էր մշակել

2001-ին Թուրքիայի գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական պլան էր մշակել

Sun, 20 Sep 2026 14:15:26 +0400


Որոշ հիշողությունից զուրկ դեգեներատներ ամեն առիթի ասում են, թե իբր Թուրքիայից Հայաստանի անվտանգության նկատմամբ երբեք սպառնալիք չի եղել։

Եթե մի կողմ թողնենք Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերի ժամանակ ՀՀ ներխուժելու թուրքական սպառնալիքը, որին անմիջապես արձագանքեց Ռուսաստանը և ԱՄՆ-ն, կա ավելի թարմ օրինակ։

2019 թվականին Nordic Monitor-ը հրապարակեց բացահայտում , որը վերաբերում էր Թուրքիայի զինված ուժերի՝ Հայաստանի դեմ նախատեսված ռազմական գործողության պլանին՝ «ALTAY» ծածկանվամբ։

Nordic Monitor-ը, հայտնել էր, որ իր ձեռքում հայտնվել է թուրքական Գլխավոր շտաբի գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝

«ALTAY» անունով ռազմական գործողության պլանը մշակվել էր 2001 թ. հուլիսի 13-ին։

Այն նախատեսված էր որպես Հայաստանի դեմ հարձակողական գործողության ընդհանուր պլան։

Թուրքիայի 2-րդ մարտավարական օդուժի հրամանատարությունը դրա շրջանակում մշակել էր առանձին օդային գործողության պլան՝ «OĞUZTÜRK» ծածկանվամբ։

2016 թ. թուրքական զինվորական տեսչությունը հայտնաբերել էր, որ այդ պլանի որոշ գաղտնի էջեր անհետացել էին Աքընջը ավիաբազայի փաստաթղթերի պահպանման բաժնից։

Այնուհետև սկսվել էր հետաքննություն։

Փաստաթղթում թերևս ամենակարևոր կետերից մեկը այն էր, որ 2016 թ. կազմված ներքին զեկույցում նշվում էր, որ ALTAY պլանը դեռևս վավեր էր։

Այսինքն՝ հրապարակման ամենաուշագրավ մասը ոչ միայն այն էր, որ 2001-ին մշակվել և հաստատվել է նման պլան, այլ այն, որ 2016-ի փաստաթուղթը այն ներկայացնում էր որպես դեռևս վավեր ռազմական պլան։

Հիմա մեկ այլ հետաքրքիր տեղեկություն, որ հրապարակել էր Nordic Monitor-ը 2020 թվականին։ Ըստ այդ հրապարակման Թուրքիան համարում էր, որ Հայաստան–Ադրբեջան պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է աջակցել Հայաստանին, և այդ պատճառով Թուրքիան պետք է աջակցեր Ադրբեջանին՝ ռազմական պատրաստության և համատեղ զորավարժությունների միջոցով։ Սա 2016 թվականի ռազմական հրահանգն էր, որը ընդունել էր Թուրքիայի ԶՈՒ-ն, ըստ հրապարակման։

Այս երկու փաստաթղթերը միասին հաստատում են, որ թուրքական ռազմական պլանավորումը Հայաստանի ուղղությամբ ո‘չ միայն տեսական մակարդակի հարց էր, այլև պրակտիկ և կազմվել ու գործադրվել են Հայաստանի դեմ ռազմական գործողության պլանավորման փաստաթղթեր և միաժամանակ տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ առանձին ռազմավարական գնահատականներ։

Քաղաքագետ Արա ՊՈՂՈՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

6 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

7 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

7 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

7 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

7 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

8 ժամ ago