Երկիր մոլորակն իր ձևը փոխում է

Երկիր մոլորակն իր ձևը փոխում է

Sun, 20 Sep 2026 16:15:36 +0400


Երկրի ձևը փոխվում է․ մոլորակը միաժամանակ դառնում է ավելի գնդաձև և ավելի տափակ

Սառույցների արագ հալոցքը փոխում է Երկրի ձևը։ Ըստ երկրաբան Քրիստոֆեր Կոցակիսի՝ մոլորակի բևեռային շրջանները բարձրանում են, իսկ հասարակածային շրջանները՝ իջնում։ Ընդ որում՝ այս գործընթացի արագությունը 20 տարվա ընթացքում կրկնապատկվել է։

Պտույտի հետևանքով Երկիրը բևեռներում փոքր-ինչ սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռուցիկ։ Այժմ այդ ձևը փոփոխվում է նաև Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային վահանների զանգվածի կորստի ազդեցությամբ։

Սառույցի ծանրությունից ազատվելով՝ բևեռային շրջանների երկրակեղևը բարձրանում է։ Միաժամանակ հալոցքային ջրի վերաբաշխումը դեպի հասարակածային շրջաններ մեծացնում է օվկիանոսի հատակի ծանրաբեռնվածությունը՝ առաջացնելով դրա իջեցում։

Եթե 1990-ականների վերջին բևեռային շրջանների բարձրացման արագությունը տարեկան մոտ 0,5 մմ էր, ապա 2015 թվականին այն հասել էր շուրջ 1 մմ-ի։

Հակասությունը միայն թվացյալ է․ Երկրի պինդ մարմինը դառնում է ավելի գնդաձև, մինչդեռ նրա գրավիտացիոն դաշտով որոշվող ձևը՝ ավելի տափակված։

Սա կարելի է պատկերացնել որպես բատուտ, որի կենտրոնը ծանրությունից ազատվելուց հետո բարձրանում է, իսկ եզրերը՝ դրանց վրա տեղափոխված գնդերի ծանրության տակ իջնում։

Լևոն Ազիզյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

7 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել Thu, 05 Nov 2026 08:45:51…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Thu, 05 Nov 2026 08:15:07 +0400 Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական…

53 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար Thu, 05 Nov 2026 08:10:30 +0400 ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին

«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին Thu, 05 Nov 2026 08:05:14 +0400 Հոկտեմբերի 25-ին…

1 ժամ ago

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 ժամ ago