Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Երկիր մոլորակն իր ձևը փոխում է

Երկիր մոլորակն իր ձևը փոխում է

Sun, 20 Sep 2026 16:15:36 +0400


Երկրի ձևը փոխվում է․ մոլորակը միաժամանակ դառնում է ավելի գնդաձև և ավելի տափակ

Սառույցների արագ հալոցքը փոխում է Երկրի ձևը։ Ըստ երկրաբան Քրիստոֆեր Կոցակիսի՝ մոլորակի բևեռային շրջանները բարձրանում են, իսկ հասարակածային շրջանները՝ իջնում։ Ընդ որում՝ այս գործընթացի արագությունը 20 տարվա ընթացքում կրկնապատկվել է։

Պտույտի հետևանքով Երկիրը բևեռներում փոքր-ինչ սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռուցիկ։ Այժմ այդ ձևը փոփոխվում է նաև Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային վահանների զանգվածի կորստի ազդեցությամբ։

Սառույցի ծանրությունից ազատվելով՝ բևեռային շրջանների երկրակեղևը բարձրանում է։ Միաժամանակ հալոցքային ջրի վերաբաշխումը դեպի հասարակածային շրջաններ մեծացնում է օվկիանոսի հատակի ծանրաբեռնվածությունը՝ առաջացնելով դրա իջեցում։

Եթե 1990-ականների վերջին բևեռային շրջանների բարձրացման արագությունը տարեկան մոտ 0,5 մմ էր, ապա 2015 թվականին այն հասել էր շուրջ 1 մմ-ի։

Հակասությունը միայն թվացյալ է․ Երկրի պինդ մարմինը դառնում է ավելի գնդաձև, մինչդեռ նրա գրավիտացիոն դաշտով որոշվող ձևը՝ ավելի տափակված։

Սա կարելի է պատկերացնել որպես բատուտ, որի կենտրոնը ծանրությունից ազատվելուց հետո բարձրանում է, իսկ եզրերը՝ դրանց վրա տեղափոխված գնդերի ծանրության տակ իջնում։

Լևոն Ազիզյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փողը թանկանում է, կառավարությունը բարձրացնում է իր աշխատավարձերը

Փողը թանկանում է, կառավարությունը բարձրացնում է իր աշխատավարձերը Sat, 19 Sep 2026 14:15:17 +0400 Սեպտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով