Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

Աննա Վարդապետյանը կադրային «ջարդ» եւ փոփոխություններ է արել

Աննա Վարդապետյանը կադրային «ջարդ» եւ փոփոխություններ է արել

Mon, 11 May 2026 12:41:52 +0400


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝
• Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:
• Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:
• Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Գուրգեն Գուրգենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Մերինե Սահակյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
• Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Գագիկ Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին. Արեգ Խաչատրյանին է վերապահվել Արարատի մարզի դատախազի պարտականությունների կատարումը:
• Ռաֆայել Արսենյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:• Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Աշոտ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Պետրոս Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նշենք, որ Արարատի մարզի դատախազությունից 3 դատախազների ազատումը կապված Վեդիի սկանդալային մանկապղծության դեպքի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

«Հրապարակ». 3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով Tue, 05 May 2026 11:15:53 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով