Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են նույն հիվանդության պատճառով, որը նրա հոր մահվան պատճառն էր

Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են նույն հիվանդության պատճառով, որը նրա հոր մահվան պատճառն էր

Sun, 20 Sep 2026 16:00:20 +0400


Քիմ Քարդաշյանը վերջերս հոսպիտալացվել է կերակրափողի հետ կապված խնդիրների պատճառով:

Այս մասին նա պատմել է ընտանեկան «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի թրեյլերում։

45-ամյա Քարդաշյանին կերակրափողի բորբոքում են ախտորոշել: Չբուժելու դեպքում այն վերածվում է Բարետի համախտանիշի, որը կարող է հանգեցնել քաղցկեղի։

«Keeping Up with the Kardashians»-ի թրեյլերում Քիմը հիվանդանոցում հետազոտություններ է անցնում։

«Ես կերակրափողի բորբոքում ունեմ»,- ասում է Քարդաշյանը։

Շոուի պրոդյուսերը հարցնում է. «Հենց այդ հիվանդության պատճառով չէ՞ր հայրդ մահացել», իսկ Քարդաշյանը հաստատում է (Ռոբերտ Քարդաշյանը կերակրափողի քաղցկեղից մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկանում):

Մայրն էլ՝ Քրիս Ջենները, դստեր հոսպիտալացմանն արձագանքել Է. «Չեմ կարող, ուզում եմ լաց լինել»։

Նշենք, որ 2019 թվականին Քարդաշյան-Ջեններ ընտանիքը Կալիֆոռնիայի համալսարանին կից բացել է Ռոբերտ Քարդաշյանի անվան կերակրափողի առողջության կենտրոնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում «մկան տենդ» հիվանդության բռնկում է եղել

Ռուսաստանում «մկան տենդ» հիվանդության բռնկում է եղել Sat, 31 Oct 2026 14:00:18 +0400 Ռուսաստանում արձանագրվել …