Խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները հայտնի են
Tue, 27 Oct 2026 17:00:38 +0400

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26-րդ գումարման Քնեսեթի (խորհրդարանի) ընտրություններին մասնակցության առաջին տվյալները, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների, քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 16.68%-ը՝ ավելի քան 1.2 միլիոն մարդ։
Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր տնօրենի պաշտոնակատար, փաստաբան Դին Լիվնեն։
Նախորդ՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ին կայացած Քնեսեթի ընտրություններում հաշվետու ժամանակաշրջանի համամետ մասնակցությունը կազմել է 15.9%։
Հետևաբար, ներկայիս մասնակցությունը 0.78 տոկոսային կետով ավելի է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր