Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Tue, 27 Oct 2026 17:15:19 +0400


Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մակրոնի պաշտոնավարման անփառունակ վախճանը

Մակրոնի պաշտոնավարման անփառունակ վախճանը Sun, 18 Oct 2026 21:45:23 +0400 Ֆրանսիայում լիցեյականներն ավերում են պատմական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով