Սեւ ցուցակ ու հաշվեհարդա՞ր. Վերջին պահին հրաժարվել են Սոֆի Մխեյանի ելույթից

Սեւ ցուցակ ու հաշվեհարդա՞ր. Վերջին պահին հրաժարվել են Սոֆի Մխեյանի ելույթից

Sun, 20 Sep 2026 22:09:27 +0400


Երգչուհի Սոֆի Մխեյանը ընդամենը 6 օր առաջ իր երկրպագուներին հրավիրում էր Վարդենիսի օրը եւ Հայաստանի անկախության 35-ամյակը միասին նշելու, առաջարկելով նրանց իր երգացանկից ընտրել այն երգերը, որոնք ցանկանում են սեպտեմբերի 21-ին Վարդենիսի հրապարակում լսել։ Իսկ այսօր երգչուհին վրդովված հայտնել է, որ ինքը ելույթ չի ունենա Վարդենիսում։

«Սիրելի՛ վարդենիսցիներ, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ Ձեր համայնքում կազմակերպվելիք համերգային ծրագրում, ինչպես արդեն տեղեկացրել էի, ելույթ պիտի ունենայի նաև ես։ Ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ էլ որևէ հստակ պատճառաբանությամբ իմ ելույթը ծրագրից հանվել է և ես ներկա չեմ լինի համերգին: Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ։ Վստահ եմ՝ դեռ առիթներ կունենանք հանդիպելու և միմյանց փոխանցելու այն սերն ու ջերմությունը, որը այս տարիների ընթացքում ձևավորվել է։

Շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի առթիվ»։
Հրապարակմանը արձագանքել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով գրել է. «Հա դե չէ, ոչ մի ճշտում՝ արտիստների վրա, ոչ մի սեւ ցուցակ, ոչ մի հաշվեհարդար։

Ինչի մասին է խոսքը։

«Անկախության» տոն` առանց
ազատության։ Ահա իրենց ձևավորած ու
երազած երկիրը։ Սոֆի ջան, ամեն բան անցողիկ է, նաեւ սա»։

Ի դեպ նախապես հայտարարվել էր,որ ելույթ են ունենալու Սոֆի Մխեյանը, Արա եւ Ալիկ Ավետիսյանները, Հռիփսիմե Հակոբյանը, Սարգիս Եղիազարյանը, իսկ երեք օր առաջ արդեն Վարդենիսի համայնքապետարանի տարածած տեղեկատվական տեսանյութում Սոֆի Մխեյանի անունը չի նշվում, փոխարենը ավելացել է Ուրիշ պրոջեքթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400 Մինչ իշխանությունը՝…

27 րոպե ago

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի Mon, 02 Nov 2026 15:30:44…

42 րոպե ago

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Mon, 02 Nov 2026 15:15:00 +0400 Բելգիայի վարչապետ Բարտ դե…

58 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին Mon, 02 Nov 2026 14:49:17 +0400 Նոյեմբերի 1֊ին…

1 ժամ ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. Ո՞վ է ընտրյալը Mon, 02 Nov 2026 14:47:31 +0400 Օլիմպիական խաղերի…

1 ժամ ago

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400…

2 ժամ ago