Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան

Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան

Sun, 20 Sep 2026 22:45:57 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է․

«Որոշ հիշողությունից զուրկ դեգեներատներ ամեն առիթի ասում են, թե իբր Թուրքիայից Հայաստանի անվտանգության նկատմամբ երբեք սպառնալիք չի եղել։

Եթե մի կողմ թողնենք Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերի ժամանակ ՀՀ ներխուժելու թուրքական սպառնալիքը, որին անմիջապես արձագանքեց Ռուսաստանը և ԱՄՆ-ն, կա ավելի թարմ օրինակ։

2019 թվականին Nordic Monitor-ը հրապարակեց բացահայտում, որը վերաբերում էր Թուրքիայի զինված ուժերի՝ Հայաստանի դեմ նախատեսված ռազմական գործողության պլանին՝ «ALTAY» ծածկանվամբ։

Nordic Monitor-ը, հայտնել էր, որ իր ձեռքում հայտնվել է թուրքական Գլխավոր շտաբի գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝

«ALTAY» անունով ռազմական գործողության պլանը մշակվել էր 2001 թ. հուլիսի 13-ին։

Այն նախատեսված էր որպես Հայաստանի դեմ հարձակողական գործողության ընդհանուր պլան։

Թուրքիայի 2-րդ մարտավարական օդուժի հրամանատարությունը դրա շրջանակում մշակել էր առանձին օդային գործողության պլան՝ «OĞUZTÜRK» ծածկանվամբ։

2016 թ. թուրքական զինվորական տեսչությունը հայտնաբերել էր, որ այդ պլանի որոշ գաղտնի էջեր անհետացել էին Աքընջը ավիաբազայի փաստաթղթերի պահպանման բաժնից։

Այնուհետև սկսվել էր հետաքննություն։

Փաստաթղթում թերևս ամենակարևոր կետերից մեկը այն էր, որ 2016 թ. կազմված ներքին զեկույցում նշվում էր, որ ALTAY պլանը դեռևս վավեր էր։

Այսինքն՝ հրապարակման ամենաուշագրավ մասը ոչ միայն այն էր, որ 2001-ին մշակվել և հաստատվել է նման պլան, այլ այն, որ 2016-ի փաստաթուղթը այն ներկայացնում էր որպես դեռևս վավեր ռազմական պլան։

Հիմա մեկ այլ հետաքրքիր տեղեկություն, որ հրապարակել էր Nordic Monitor-ը 2020 թվականին։ Ըստ այդ հրապարակման Թուրքիան համարում էր, որ Հայաստան-Ադրբեջան պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է աջակցել Հայաստանին, և այդ պատճառով Թուրքիան պետք է աջակցեր Ադրբեջանին՝ ռազմական պատրաստության և համատեղ զորավարժությունների միջոցով։ Սա 2016 թվականի ռազմական հրահանգն էր, որը ընդունել էր Թուրքիայի ԶՈՒ-ն, ըստ հրապարակման։

Այս երկու փաստաթղթերը միասին հաստատում են, որ թուրքական ռազմական պլանավորումը Հայաստանի ուղղությամբ ո‘չ միայն տեսական մակարդակի հարց էր, այլև պրակտիկ և կազմվել ու գործադրվել են Հայաստանի դեմ ռազմական գործողության պլանավորման փաստաթղթեր և միաժամանակ տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ առանձին ռազմավարական գնահատականներ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ-ում Իրանի դեսպանն այս պահին խորհրդարանում է. ինչ է սպասվում

ՀՀ-ում Իրանի դեսպանն այս պահին խորհրդարանում է. ինչ է սպասվում Mon, 12 Oct 2026 12:09:04…

11 րոպե ago

Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել

Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել Mon, 12 Oct 2026 12:07:45 +0400 Դատախազությունը…

13 րոպե ago

Ոստիկանության գվարդիան բերվեց քաղաքապետարանի դիմաց

Ոստիկանության գվարդիան բերվեց քաղաքապետարանի դիմաց Mon, 12 Oct 2026 12:07:18 +0400 Latest news from Secure…

13 րոպե ago

Կարող ա իրենց կողմից утечка էր. բազմաթիվ քաղաքացիներ ոտքի են ելել

Կարող ա իրենց կողմից утечка էր. բազմաթիվ քաղաքացիներ ոտքի են ելել Mon, 12 Oct 2026…

17 րոպե ago

Սենատորները վրդովված են Թրամփի՝ Պուտինի հետ դիզելային գործարքից

Սենատորները վրդովված են Թրամփի՝ Պուտինի հետ դիզելային գործարքից Mon, 12 Oct 2026 12:00:40 +0400 Վեց…

20 րոպե ago

Լարված իրավիճակ` Ազգային ժողովում. Ռուբեն Ռուբինյանն ու Մեսրոպ Մանուկյանը վիճեցին

Լարված իրավիճակ` Ազգային ժողովում. Ռուբեն Ռուբինյանն ու Մեսրոպ Մանուկյանը վիճեցին Mon, 12 Oct 2026 11:58:25…

22 րոպե ago