Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴ

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴ

Mon, 21 Sep 2026 10:13:07 +0400


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու իր կամքը՝ հիմք ունենալով մեր նորօրյա պետականության ծննդյան վկայականը՝ Անկախության Հռչակագիրը։

Դարեր շարունակ մեր ժողովրդի կրած զրկանքներն ու զոհաբերությունները մեզ հանգեցրել են հստակ ճշմարտության․ անկախ պետականությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Այն միակ և անփոխարինելի միջոցն է՝ պահպանելու մեր ազգային ինքնությունը և ապահովելու հայ ժողովրդի հարատևությունը։

Մեր նահատակների թափած արյունն ու սերունդների կրած զրկանքներն էությամբ, ոգով և բովանդակությամբ ՀԱՅԿԱԿԱՆ պետություն ունենալու համար էին։

Պետություն, որը չի հրաժարվում իր պատմությունից, իր արմատներից և համազգային իղձերից, այլ դառնում է համայն հայության անվտանգության, արժանապատվության և ստեղծարար ներուժի պաշտպանն ու ջատագովը։

Այսօր, երբ կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատում է իր անխախտ դիրքորոշումը՝

· Պաշտպանե՛լ մեր ինքնությունն ու արժեքները,

· Պայքարե՛լ հանուն իրապես ինքնիշխան, ազգային արժեքների վրա խարսխված և անվտանգ Հայաստանի,

· Վերականգնե՛լ համազգային միասնականությունն ու համախոհությունը՝ ի պաշտպանություն մեր պետականության և հավաքական իրավունքների։

Մեր պայքարը շարունակվում է։ Հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛ իր բուն էությամբ ու առաքելությամբ։

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը։

Խոնարհո՛ւմ մեր բոլոր նահատակների անմար հիշատակին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրության սեւագիրը մի բան է ընդգծում. Փաշինյանը ճիշտ է` «ռադը քաշելու» ժամանակը եկել է

Սահմանադրության սեւագիրը մի բան է ընդգծում. Փաշինյանը ճիշտ է` «ռադը քաշելու» ժամանակը եկել է Wed,…

15 րոպե ago

Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել

Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Wed, 25 Nov 2026 17:00:07 +0400…

30 րոպե ago

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Wed, 25 Nov…

37 րոպե ago

Մակրոն, քեզ չեն ներելու

Մակրոն, քեզ չեն ներելու Wed, 25 Nov 2026 16:45:06 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը…

45 րոպե ago

Ադրբեջանը կարող է ընդլայնել Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը

Ադրբեջանը կարող է ընդլայնել Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը Wed, 25 Nov 2026 16:38:51 +0400 Ադրբեջանի…

51 րոպե ago

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով նիստը շարունակվում է

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով նիստը շարունակվում է Wed, 25 Nov 2026 16:34:14 +0400 Latest news…

56 րոպե ago