Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ

Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ

Mon, 21 Sep 2026 10:19:51 +0400


35 տարի շարունակ մեր պետությունը, մեր ժողովուրդը անցան բազմաթիվ փորձությունների, մեծ հաղթանակների, պարտությունների, տնտեսական փլուզման, վերականգնման, անարդարությունների, ներքաղաքական լարվածությունների և այլ վայրիվերումների միջով։ Ամեն ինչ տեսանք։

Մենք կառուցել-շենացրել ենք մեր պետությունը։ Ոչ ոք չի կարող դա ուրանալ։ Մի քանի սերունդ իր փորձը, գիտելիքը, հնարավորությունները, առողջությունը, կյանքը դրել է, որ մեր անկախ պետությունը կայանա, զարգանա։ Պատերազմ, շրջափակում, ֆինանսական ճգնաժամեր. բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր ժողովուրդն իր աստվածատուր հատկությամբ ստեղծել, կառուցել, շենացրել, զարգացրել է իր պետությունը։

Ես շնորհակալ եմ, որ Աստված ինձ տվել է իմ սեփական երկրում կառուցելու և բարիք ստեղծելու հնարավորություն։
Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու։ Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից։ Ամեն անգամ ասել եմ՝ ոչ։ Իմ հայրենիքը Հայաստանն է, ես ապրելու եմ միայն այնտեղ և կառուցելու եմ իմ երկրում։ Եթե նույնիսկ այսօր, այս դժվար պահին լինի նման հնարավորություն, ես էլի կասեմ՝ ոչ, առանց մեկ վայրկյան իսկ մտածելու։

Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից, շատ բաներ կախված են նաև, իհարկե, համաշխարհային պրոցեսներից։ Ես ուզում եմ, որ ներկա և ապագա սերունդների համար այդ նոր փուլը լինի Հայաստանում մնալու, Հայաստանը պահելու և զարգացնելու ժամանակաշրջան։ Եթե երկու գաղափար կարողանանք դարձնել համազգային նպատակ, եթե կարողանանք դրանք այսօր, վաղը և այլևս միշտ դարձնել ազգային հատկանիշ, ամեն ինչ լավ կլինի։ Այդ գաղափարներն են ներքին համերաշխությունը և վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

35 տարի առաջ և´ մենք էինք ուրիշ, և´ աշխարհը։ 35 տարի հետո այսօրվա հետ տարբերությունը շատ ավելի մեծ է լինելու։ Բայց ներքին համերաշխության և սեփական ուժերի հանդեպ վստահության դեպքում մենք ունենալու ենք ուժեղ, զարգացած պետություն։
Շնորհավոր մեր անկախության 35-ամյակը։

Ազատությո´ւն Բաքվի բանտերում պահվող հայորդիներին։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պահանջում են ենթարկել պատասխանատվության

Պահանջում են ենթարկել պատասխանատվության Thu, 24 Sep 2026 00:00:24 +0400 Հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի որդուն՝…

2 ժամ ago

400 միլիոն դոլարի փոխհատուցում են վճարել ու ապրանքը շուկայից հետ կանչել

400 միլիոն դոլարի փոխհատուցում են վճարել ու ապրանքը շուկայից հետ կանչել Wed, 23 Sep 2026…

2 ժամ ago

Բիլ Գեյթսը կողմ է արհեստական բանականության սահմանափակմանը

Բիլ Գեյթսը կողմ է արհեստական բանականության սահմանափակմանը Wed, 23 Sep 2026 23:45:00 +0400 Ամերիկացի միլիարդատեր,…

2 ժամ ago

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար Wed, 23 Sep 2026 23:30:54 +0400 Ռուսաստանում գտել…

3 ժամ ago

Մահացել է Վահագն Գրիգորյանը

Մահացել է Վահագն Գրիգորյանը Wed, 23 Sep 2026 23:11:54 +0400 Քիչ առաջ ցավալի լուր ստացա։…

3 ժամ ago

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը Wed, 23 Sep 2026 23:00:02 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի…

3 ժամ ago