Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ՝ ՔՊԿ-ն չպահպանեց

Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ՝ ՔՊԿ-ն չպահպանեց

Mon, 21 Sep 2026 13:15:30 +0400


Մեր զրուցակիցն է Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը։

– Ակներև է, որ նախկին և ներկայիս իշխանությունների միջև՝ իբրև խորհրդարանական ուժեր, անասելի մեծ տարբերություն կա գաղափարական իմաստով։ Սրանք հրաժարվել են ազգային գրեթե բոլոր առաջնահերթություններից, Անկախության հռչակագրից, Ցեղասպանության միջազգային ճանաչումից, մտադիր են ժամանակին իրենց կողմից մերժված ու այդքան պախարակած Սերժ Սարգսյանի «սահմանադրությունը կրել եւ անգամ Ալիևի հագով կարել» և այլն։ Ուրիշ ի՞նչ շեղումներ կնշեք։

– Նախ, տվյալ դեպքում, «գաղափարական» եզրույթի օգտագործումը շատ վտանգավոր է, քանի որ դա ենթադրում է, որ սահմանադրական խախտումը կարելի է քննարկել որպես գաղափար։ Երկրորդ, մեր խորհրդարանների միջև պառլամենտական որևէ ընդհանրություն չի կարող լինել, քանի որ գործողը անթաքույց ոչ լեգիտիմ է, որի մասին ոչ միայն մենք, այլև անգամ ՍԴ-ն և ԺՀՄԻԳ-ն են հասկացրել դա, երրորդ, միայն այն, որ մեր խորհրդարանը կասեցրեց Կառավարության սեփականաշնորհման գործընթացը, դա արդեն խոսուն փաստ է նրա իրական ժողովրդավարության մասին։ «Շեղումների» պատճառը կամ հիմքը՝ իշխող կուսակցության և պետության նույնացումն է, որի դեմ հայտնի «եվրոռեժիսորներն» իբր պայքարում են, իսկ փաստերը շարունակում են բազմանալ։ Սահմանադրական հակասահմանադրական գործընթացին, ցավոք ոչ մեկը, բառիս բուն իմաստով չի անդրադառնում, մասնավորապես, որ գալյանական այդ խորհուրդը գործադիր իշխանության մարմնից վերածել են համապետական մարմնի, դրանից բխող վտանգավոր հետևանքներով․․․Կամ, եթե դա իրոք «պախարակված է», ինչո՞ւ գոնե այսօր իրենց նախագծերը չեն ներկայացնում «ընդդիմություն» կոչվող սահմանադրական մյուս սուբյեկտները՝ գոնե մրցակցային տարբերակներ ներկայացնելու համար, որ հետո չասենք՝ «ժողովուրդն է մեղավոր»․․․

– Կառավարության արտաքին քաղաքականությունն առանձին թեմա է, բարեկամություն «ոչ բարեկամ» Ադրբեջանի հետ, և հակասություններ բարեկամ Ռուսաստանի հետ։ Ինչպե՞ս կգնահատեք այս իշխանությունների և նոր խորհրդարանի արտաքին քաղաքական կուրսն ընդհանրապես։

– Պետք է խոստովանենք, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ է բաժին հասել ՔՊԿ-ին, այն էլ՝ գերգավառական, անփորձ, ինքնագոհ և ոչ լեգիտիմ։ Խաղաղության փնտրտուքն Ադրբեջանի և Թուրքիայի հետ նորմալ է, սակայն դա պետք է իրականացվի «տղամարդավարի» կամ ինչպես սիրում են ասել՝ «պետության համով»․․․ Ռուսաստանի հետ հարաբերություններն ամենաթատերականն են, չնայած կցանկանայի, որ սխալվեմ, այն է՝ միասնական ջանքերով Հայաստանին գցում են Թուրքիայի գիրկը։ Հիշենք, առնվազն, թե ինչպես է ծնվել Փաշինյան քաղաքական գործիչը՝ սկսած «ռադիոտնից» և վերջացրած «Մերժվածի» ԻՐԱԿԱՆ չմերժվածությամբ․․․Ուղղակի, դա ընդունելի է նաև Արևմուտքի համար․․․Դե ՔՊԿ-ն էլ՝ «կեր խմի ու քեֆ արա», ի՞նչ «քաղաքական կուրս»՝ իշխանության պահպանում, առավել ևս, որ «ՈՒԺԵՂՆԵՐԸ» նույնպես այդ կարծիքին են և լավ էլ հարմարվել են․․․

– Սփյուռքի հետ պատմական վատագույն կապերը, հակաեկեղեցական արշավը, քաղաքական բռնաճնշումներն այս իշխանությունների այցեքարտն են դարձել։ Ինչո՞ւ հասանք այս հանգրվանին։

– Հասանք, քանի որ ենթադրաբար գնում ենք վերը բերվածի «գիրկը»․․․Եկեղեցին, իր առաջնորդով, իհարկե, արժանի է վերափոխման, այդ թվում, պետության հետ հարաբերություններում, սակայն ոչ նման խայտառակ ձևերով։ Բռնաճնշումները թուլության անթաքույց ցուցիչ են․․․ Ուզենք թե չուզենք, Սփյուռքը մեր ուժն է, որից հիշատակված «գիրկը» սարսափում է և որի օգտագործման ու պահպանման համար պետք է Սփյուռքին ներգրավել հայաստանյան քաղաքական կյանքին։ Տարիներ առաջ նման փորձ արվեց, սակայն չշարունակվեց։ Մենք առաջարկել ենք ԱԺ-ում ստեղծել Սփյուռքի պալատ, որը ներքին գործերին կմասնակցի միայն խորհրդակցական ձայնով և այլն։

– Նախկինների մասին բացասական խոսույթն էլ շարունակում են գեներացրել։ Դուք, իբրև համեմատաբար նախկիններ, այդ մեղադրանքներն ընդունու՞մ եք․ թալան, կոռուպցիա և այլն։

– Եթե նկատի ունեք Գերագույն խորհուրդն, ապա պետք է վերցնել նրա ցուցակը և նայել, թե ով ինչ ունի։ Իհարկե, դժվարություններ կունենաք, սակայն գուցեեւ գտնեք՝ օրինակ, կարող եք սկսել վարչապետի նախկին խորհրդականից՝ Արտաշես, որը Քոչարյանի աշխատակազմի ամենաերկարակյաց ղեկավարն է եղել կամ մեծարգո Վարչապետի և ՌԴ նախագահի անձեռնմխելի Տիգրան վարչապետից․․․Պատկերացնու՞մ եք․․․

– Կայացած Հայաստանի կոնցեպտից անցել են «իրական Հայաստան» ձեւելուն․ մասնատված, փոքրացած Հայաստան՝ առանց Արցախի։ Ինչպե՞ս դիմագրավել այս աղետաբեր ընթացքին։

– Մի կողմից հասկանալի է, թե ինչ են ցանկանում ասել, սակայն գավառականությունը կամ ինքնասիրահարվածությունը միշտ հղում է անիմաստ և վտանգավոր վերջույթների օգտագործմանը, իսկ պետականանպաստ գործիչն ամեն լավ գործ համեստորեն և առանց բղավոցների կանի։ Ես կօգտագործեի «առանց Արցախի ինքնորոշման» վերջույթը, որը ՔՊԿ-ն չկարողացավ պաշտպանել, այն էլ այն պայմաններում, երբ եվրոպառլամենտը և ԱՄՆ նահանգների մոտ ¼-ը ընդունել էր այդ ինքնորոշումը և ավելին՝ ԱՄՆ-ն Վաշինգտոնում Արցախը ներկայացուցիչ ուներ կամ Կալիֆորնիայի սենատը Կոմիտե ուներ այդ անվամբ, պատկերացնու՞մ եք։ Չպահպանեցինք․․․Ի դեպ, անցյալ տարի համապատասխան փորձեր արեցինք, սակայն ԱԺ «Հայաստան», դաշինքը չաջակցեց մեզ այդ գործում․․․
Ի՞նչ անել՝ ա/ – «Ուժեղներն» իրենց մանդատներով պետք է նստացույց անեն բրյուսելյան ԵՄ նստատեղի մոտ՝ աշխարհին տեղեկացնելու հայաստանյան «ժողովրդավարության» մասին և, իհարկե, համախոհների փնտրտունքի ակնկալիքով,
բ/ – Կալիֆորնիայի խորհրդարանին առաջարկել Արցախի վտարանդի կառավարության ընդունում /ի դեպ, ՔՊԿ-ն էլ կարող է կողմ լինել/
գ/- Քննարկումներ իրականացնել ԱԺ-2026 ընտրական գործընթացների օրինականության ուղղությամբ, այդ թվում, միջոցներ ձեռնարկել ԱԺ «Հայաստան» ապօրինի դաշինքի լուծարման ուղղությամբ, առավել ևս, որ դեռ չի հրապարակվել ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը այդ ընտրությունների վերաբերյալ,
դ/ – Փորձեր անել համապատասխան քննարկումեր սկսել ՔՊԿ-ի հետ՝ ամեն ձևով պետք է փայփայենք մեր բոլորի միակ ու փոքր Հայաստանի Հանրապետություն կոչվող մեր Հայրենիքը․․․

– Լավ, կա՞ մի շահավետ ու հայանպաստ նախագիծ, օրինակ՝ TRIPP-ը, Ադրբեջանի հետ առևտրային կապերը զարգացնելը, որը կարող ենք վերագրել գործող ռեժիմին։ Բաքվում հայտարարում են՝ TRIPP-ի շուրջ բանակցում են Երևանն ու Վաշինգտոնը, բայց բեռների հսկումը մեր տիրույթում է։

– TRIPP-ը, թերևս, ամենահաջողված նախաձեռնությունն է, եթե իհարկե մերն է, սակայն այն պետք է լինի միայն ՀՀ կառավարման ներքո, որը սահմանադրական նորմ է և , ցավոք, կարծես այդպես չէ․․․Եթե մեզ հաջողվի դեկտեմբերին կազմակերպել նախկին պառլամենտականների հավաք, ապա այս հարցը կլինի մեր քննարկումներում, որպես կարևորագույն խթան մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը Mon, 21 Sep 2026 23:00:49 +0400 Աշնան հետ, երբ եղանակն…

6 րոպե ago

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը Mon, 21 Sep 2026 22:40:07…

26 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ…

36 րոպե ago

Պարտության խորհրդանիշ անձի վարչապետության օրոք Անկախություն տոնելը տոնը ձեռ առնել է նշանակում

Պարտության խորհրդանիշ անձի վարչապետության օրոք Անկախություն տոնելը տոնը ձեռ առնել է նշանակում Mon, 21 Sep…

51 րոպե ago

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին կհանձնեն վարձակալության

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին կհանձնեն վարձակալության Mon, 21 Sep 2026 22:00:34 +0400 Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է,…

1 ժամ ago

«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը

«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը Mon, 21 Sep 2026 21:52:25…

1 ժամ ago