Կառավարության շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է․ այն երեկ պատկերվեց քողարկված

Կառավարության շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է․ այն երեկ պատկերվեց քողարկված

Mon, 21 Sep 2026 14:09:21 +0400


Անկեղծ՝ ես չեմ գտնում բառեր կամ մտքեր, որոնք կեղծ չհնչեն այն շնորհավորանքի մեջ, որը պիտի այսօր հղեի ձեզ։ Չգիտեմ՝ ինչպես շնորհավորել անկախությունը, երբ դրա նախորդ երեկոն այսպիսի քաղաքական պատկեր ուներ։

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանը նշում էր իր Պետական ինքնիշխանության օրը։ Բաքուն այդ օրը պաշտոնապես կապում է 2023-ի սեպտեմբերի 19–20-ի իրադարձությունների և Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանության «ամբողջական վերականգնման» հետ։ Նույն երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարության շենքը կապույտ–կարմիր–կանաչի մեջ էր՝ Ադրբեջանի պետական դրոշի երեք գույներով։

Սա պարզապես գույների մասին չէ։ Աշխարհում ուրիշ պետության ազգային տոնի օրը խորհրդանշական շենքը նրա դրոշի գույներով լուսավորելը ճանաչելի քաղաքական ու դիվանագիտական ժեստ է՝ շնորհավորանքի, հարգանքի կամ համերաշխության արտահայտություն։ Մենք ինքներս այսօր աշխարհի տարբեր քաղաքներում հայկական եռագույնով լուսավորված շենքերը հենց այդպես ենք ընկալում։ Ուրեմն նույն քաղաքական լեզուն Երևանում չի կարող հանկարծ նշանակություն չունենալ։

Հարյուրավոր գույներ կային, հազարավոր համադրություններ։ Բայց Ադրբեջանի «Ինքնիշխանության օրը» Հայաստանի Կառավարության շենքի վրա հայտնվեցին հենց Ադրբեջանի դրոշի երեք գույները։ Լուսային գրաֆիկան նախագծվում է, գույներն ընտրվում են, իսկ ՀՀ կառավարության շենքն էլ վստահաբար մոնիտոր չէր գունային փորձակումների համար: ՀՀ կառավարության շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է: Ինչևէ ուղերձը երեկ պատկերվեց քողարկված, բայց վստահաբար ավելի լավ ու լայն նկարներ կան ոչ ներքին այլ արատաքին քաղաքականության համար օգտագործման ենթակա:

Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը։ Երբ այլևս հստակ չէ՝ որն է դավաճանությունը և որն է հավատարմությունը պետությանը, դժվար է հասկանալ նաև՝ ինչն ենք անվանում անկախություն։

Անկախությունը նախ տոն չէ։ Անկախությունը սահման է՝ քոնի և ուրիշինի, սեփական պետական շահի և ուրիշի օրակարգի, հավատարմության և դավաճանության միջև։ Երբ այդ սահմանները լղոզվում են, բառերը մնում են, իսկ դրանց բովանդակությունը՝ անհետանում։ Մնում են դրոշը, համերգը, լուսային շոուն, շնորհավորանքը, արարողակարգը, Իվետայի դաջվածքն ու Թաթայի կեպկան։ Մնում է անկախության ձևը՝ առանց անկախության իմաստի։

Երեկ Բաքվում տոնում էին իրենց ինքնիշխանությունը։ Նույն օրը Երևանում Հայաստանի Կառավարության շենքը ստացել էր նրանց պետական գույները։ Իսկ այսօր մենք նույն հրապարակում տոնում ենք մեր անկախությունը։
Այս երկու օրերի միջև ընդամենը կեսգիշեր է։ Բայց պետության համար դրանց միջև պետք է լիներ հստակ քաղաքական և արժեքային սահման։

Գուցե դրա համար էլ այսօր պատրաստի շնորհավորանք չունեմ։

Գուցե նախ պետք է վերագտնել բառերի ու արժեքների իմաստները, հետո միայն շնորհավորելու ձևերը։ Մի բանում վստահ եմ սեպտեմբերի 21-ի անկախությունը սկսվում է նաև շատ պարզ բանից՝ սեպտեմբերի 20-ին պետք է իմանալ, թե Հայաստանի Կառավարության շենքի վրա որ երեք գույները չպետք է լինեն։

P.S. Նկարը ջնջման ենթակա!

Վլադիմիր Մարտիրոսյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր

Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր Tue, 03 Nov…

14 րոպե ago

Մոտ հինգ հազար ցուցարար է ձերբակալվել

Մոտ հինգ հազար ցուցարար է ձերբակալվել Tue, 03 Nov 2026 22:30:39 +0400 Ֆրանսիայում հոկտեմբերի տասնյոթից…

28 րոպե ago

Արամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

Արամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Tue, 03…

34 րոպե ago

Խոշոր վթար Օհանավան գյուղի մոտ․ կան զոհեր

Խոշոր վթար Օհանավան գյուղի մոտ․ կան զոհեր Tue, 03 Nov 2026 22:16:20 +0400 Նոյեմբերի 3-ին՝…

43 րոպե ago

Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ

Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ Tue, 03 Nov 2026 22:15:12 +0400 Թումանյանի…

44 րոպե ago

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով…

51 րոպե ago