Մուշից, Վանից, Էրզրումից գաղթած հայերի թոռները, ծոռները ո՞նց մոռանան Արեւմտյան Հայաստանը

Մուշից, Վանից, Էրզրումից գաղթած հայերի թոռները, ծոռները ո՞նց մոռանան Արեւմտյան Հայաստանը

Mon, 21 Sep 2026 20:45:08 +0400


Հայաստանն այսօր նշում է Անկախության օրը․ լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկել է Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան սոցցանցերում տարածած տեսանյութում հայտնել է, որ Անկախության օրվա իր ուղերձը կհղի երեկոյան՝ Հանրապետության հրապարակից։ Տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նա ընդգծել է, որ ներկայիս բարդ պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել և համախմբվել հայրենիքի շուրջ՝ դիմագրավելու ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Կաթողիկոսը նաև հորդորել է «անմնացորդ նվիրումով շենացնել ու պայծառացնել մեր երկիրը»։

Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՄԻՊ-ը, այլ պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ և կազմակերպություններ։

Այսօր իշխանական մի շարք ներկայացուցիչներ նաեւ Եռաբլուր էին այցելել, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, չնայած այս իշխանությունների հայտարարությունները բազմիցս անարգել են մեր զոհերի հիշատակը, իսկ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ կարծում է, որ եթե անգամ ադրբեջանցիները կրակեն հայկական կողմի ուղղությամբ, ապա հայերը չպետք է պատասխանեն դրան, որ խաղաղությունը չխաթարվի:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրը Ելիզավետա Օհանջանյանը, որը նաև երկարամյա մանկավարժ է, «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով Անկախության տոնի, և իշխանավորների վերջին օրերի հայտարարությունների մասին, ասում է. «Լսում եմ սրանց հայտարարությունները, ապշում եմ` ինչ աստիճան պոռոտախոս են նաև: Ես ոնց սրանց մասին ունեցել եմ բացասական կարծիք, այնպես էլ շարունակվում է, դեռ մի բան էլ ավելի շատ եմ ատում սրանց, ուղղակի հիմա շատ հիասթափված եմ նաև ընդդիմությունից: Մեզ հույսեր տվեցին, և ոչինչ էլ չարեցին, էն փոքրիկ հույսը, որ ունեինք, իսպառ վերացրին: Ստացվում է, որ ոչ մի քաղաքական ուժ այսօր չի մտածում մեր ազգի մասին: Մեր Արցախն արդեն մոռացել են, հիմա մոռանում են Հայաստանի գյուղերը` Տիգրանաշենը, Կիրանցը, մյուս գյուղերը, որոնց «անկլավ» են անվանում, ես չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ այդ հողերն էլ է արդեն հանձնել, տվել, պրծել է: Մարդիկ շատ են փոխվել: Ամենաբարձր խավը ուսուցիչներն են եղել, բայց այսօր դարձել են ամենախոցված, ձայնազուրկ խավը: Մարդկանց փոխել են, ես չեմ հասկանում` ո՞նց մոռացանք մեր արժեքները այսքան հեշտ: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դպրոցներում չպետք է մեր պատմական տարածքների մասին խոսել: Այն ուսուցիչը, որ կարող է հայրենիքի մաս համարվող հայկական Արցախը, Արևմտյան Հայաստանն ուրանալ, նա ոչ միայն ուսուցիչ, այլև հայ կոչվելու իրավունք չունի, նման ուսուցիչներին ոչ մի ատեստացիա, ոչ մի խրախուսանք ու պատվոգիր չի կարող լավը դարձնել: Նմանները ուղղակի փողի համար են աշխատում, բայց պետք է հիշեն, թե ինչ սերունդներ են դաստիարակել, որոնք պատերազմում ընկան, քանի՞ սերունդ հետ չեկավ պատերազմից: Գոնե հանուն այդ տղաների թափած արյան մի փոքր իրենց պետք է վեհ պահեն: Այդ տղաները զոհվեցին, որ մենք ապրենք, կարո՞ղ է նրանք չեն ուզել ապրել: Ո՞նց են այդ ամենը մոռանում, ու ենթարկվում այս թուրքերին: Եթե Արևմտյան Հայաստան չի եղել, բա Մուշից, Վանից, Էրզրումից գաղթած հայերի թոռները, ծոռները ո՞նց մոռանան: Ես Արցախից եմ, կարա՞մ մոռանամ իմ հայրենիքը, ես չեմ կարող նաև իմ որդու և մյուս տղաների արյունը ուրանալ: Այս իշխանությունը թուրք է, ես Նիկոլ Փաշինյանի երեսին էլ կասեմ` ինքը թուրք է, միայն թուրքը կարող է այսքան վատություն անել հայերին: Նա անգամ Սևանում չի կարողանում ազատ լողալ, ի՞նչ անկախության, և ի՞նչ խաղաղության մասին կարող ենք այսօր խոսել, եթե ադրբեջանցու թելադրանքով է մեր երկրի ղեկավարությունն առաջնորդվում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանը ծաղրում է ՀՀ անկախության տոնը. «Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ»

Ադրբեջանը ծաղրում է ՀՀ անկախության տոնը. «Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ» Mon, 21…

13 րոպե ago

Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու․ «Ուժեղ Հայաստան»

Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու․ «Ուժեղ Հայաստան» Mon, 21 Sep 2026 21:32:12 +0400…

26 րոպե ago

Մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ․ Արամ Վարդևանյան

Մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ․ Արամ Վարդևանյան…

41 րոպե ago

Պետական տոները դարձել են ծանր զգացմունքների և մտորումների օրեր

Պետական տոները դարձել են ծանր զգացմունքների և մտորումների օրեր Mon, 21 Sep 2026 21:15:44 +0400…

42 րոպե ago

Պահել Տիգրանաշենը հայկական․ «Ուժեղ Հայաստանի» ծառատունկը

Պահել Տիգրանաշենը հայկական․ «Ուժեղ Հայաստանի» ծառատունկը Mon, 21 Sep 2026 21:13:25 +0400 Latest news from…

45 րոպե ago

Երեք լրատվամիջոց դատի են տվել Թրամփին

Երեք լրատվամիջոց դատի են տվել Թրամփին Mon, 21 Sep 2026 21:00:47 +0400 Երեք խոշոր լրատվամիջոցներ՝…

57 րոպե ago