Երեք լրատվամիջոց դատի են տվել Թրամփին

Երեք լրատվամիջոց դատի են տվել Թրամփին

Mon, 21 Sep 2026 21:00:47 +0400


Երեք խոշոր լրատվամիջոցներ՝ CNN-ը, MS NOW-ն եւ Politico-ն, դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների՝ Սպիտակ տուն մուտքի արտոնությունը։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Դատական հայցը հիմնված է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղման վրա, որը երաշխավորում է մամուլի ազդեցությունը։ Երեք մեդիակազմակերպությունները հայտնել են համատեղ հայտարարության մեջ, որ կառավարությանը տեղեկացրել են դատական հայց ներկայացնելու մասին, պաշտպանելու համար իրենց իրավունքները, եւ այն սկզբունքը, որ պետությունը չպետք է վերահսկի մամուլի հրապարակումները։

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ Սպիտակ տան վարչակազմը, առանց պատշաճ ծանուցման եւ ընթացակարգի, չեղարկել է նշված ԶԼՄ-ների լրագրողների հավատարմագրերը, քանի որ անհամաձայնություն է ունեցել նրանց հրապարակումների հետ։ ԶԼՄ-ները կարծում են, որ եթե դա չվիճարկեն, ապա դա կարող է սպառնալիք դառնալ մամուլի ազատության, հանրության՝ անկախ լրագրության հանդեպ հասանելիություն ունենալու իրավունքի համար եւ հնարավորություններ տալ, որ իշխանությունները ներխուժեն խոսքի ազատության ոլորտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ

Նա առաջին հերթին մարդ էր, հետո՝ երաժիշտ Tue, 13 Oct 2026 17:53:23 +0400 Հոկտեմբերի 12-ը…

10 րոպե ago

«Կարինը» վաղուց արդեն ոչ միայն ուղղակի երգի-պարի խումբ է, այլև համայնք». Անի Գինոսյան

«Կարինը» վաղուց արդեն ոչ միայն ուղղակի երգի-պարի խումբ է, այլև համայնք». Անի Գինոսյան Tue, 13…

18 րոպե ago

ՔՊ-ն փակ նիստ է գումարում

ՔՊ-ն փակ նիստ է գումարում Tue, 13 Oct 2026 17:44:09 +0400 Մեր տեղեկություններով` քիչ անց…

20 րոպե ago

Էդվարդ Կարապետյանը նոր պաշտոն ունի

Էդվարդ Կարապետյանը նոր պաշտոն ունի Tue, 13 Oct 2026 17:28:51 +0400 Էդվարդ Կարապետյանը նշանակվել է…

35 րոպե ago

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել Tue, 13 Oct 2026 17:15:20…

48 րոպե ago

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին Tue, 13 Oct 2026 17:05:59 +0400…

58 րոպե ago