Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության

Tue, 22 Sep 2026 13:36:11 +0400


«Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Ազգային ժողովում Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ հնարավոր քննիչ հանձնաժողովի ստեղծմանն ու աշխատանքներին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտնել էր, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվել Հայ Առաքելական եկեղեցում առկա, իր բնորոշմամբ, «ճգնաժամի» վերաբերյալ։ Զեկույցը կազմել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Փաշինյանը հետագայում հայտարարել էր, որ ծանոթացել է փաստաթղթի վերջնական նախագծին, իսկ դրա քննարկման նպատակով ԱԺ-ում կարող է քննիչ հանձնաժողով ստեղծվել։

Սաղաթելյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքում այս հարցի վերաբերյալ դեռ վերջնական քննարկում չի եղել, ուստի ինքը չի կարող ներկայացնել խմբակցության վերջնական որոշումը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ իրենց համար անընդունելի է այն հանձնաժողովների աշխատանքին մասնակցելը, որոնք, իր գնահատմամբ, ստեղծվում են իրավական հիմքերի խախտմամբ։

Պատգամավորը որպես օրինակ հիշատակել է նախորդ տարիներին ՔՊ-ի նախաձեռնությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովները՝ մասնավորապես պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը։

«Հինգ տարի մարդկանց խաբեցին՝ ասելով, թե պատերազմի հանգամանքներն են քննվում, սակայն մինչ օրս հանրությունը դրա վերաբերյալ ամբողջական տեղեկություն չունի»,- հայտարարել է Սաղաթելյանը։

Եկեղեցու վերաբերյալ հնարավոր գործընթացին մասնակցելու պատրաստակամություն չի հայտնել նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված որևէ գործընթացի և շարունակելու են կանգնել Մայր Աթոռի կողքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը Fri, 06 Nov 2026 20:40:09 +0400 Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում…

7 րոպե ago

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք Fri, 06 Nov 2026 20:37:35 +0400 Բոլոր պրոցեսների հիմքում պետք…

10 րոպե ago

Օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չպետք է վերարտադրվեն

Օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չպետք է վերարտադրվեն Fri, 06 Nov 2026 20:29:41 +0400 1.…

18 րոպե ago

Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են

Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են Fri, 06 Nov 2026 20:26:47 +0400 Երգիչ Մհեր Արմենիան…

21 րոպե ago

Ժամանակն է, որ խոհանոցում փակցնենք Նիկոլի նկարը

Ժամանակն է, որ խոհանոցում փակցնենք Նիկոլի նկարը Fri, 06 Nov 2026 20:15:37 +0400 Մինչ ՀՀ…

32 րոպե ago

Դիտարկում․ Ու՞ր է իշխանափոխության մասին կետը

Դիտարկում․ Ու՞ր է իշխանափոխության մասին կետը Fri, 06 Nov 2026 20:00:35 +0400 Latest news from…

47 րոպե ago