Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության

Եկեղեցու «բարենորոգման» հանձնաժողով՝ առանց ընդդիմության

Tue, 22 Sep 2026 13:36:11 +0400


«Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Ազգային ժողովում Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ հնարավոր քննիչ հանձնաժողովի ստեղծմանն ու աշխատանքներին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտնել էր, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվել Հայ Առաքելական եկեղեցում առկա, իր բնորոշմամբ, «ճգնաժամի» վերաբերյալ։ Զեկույցը կազմել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Փաշինյանը հետագայում հայտարարել էր, որ ծանոթացել է փաստաթղթի վերջնական նախագծին, իսկ դրա քննարկման նպատակով ԱԺ-ում կարող է քննիչ հանձնաժողով ստեղծվել։

Սաղաթելյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքում այս հարցի վերաբերյալ դեռ վերջնական քննարկում չի եղել, ուստի ինքը չի կարող ներկայացնել խմբակցության վերջնական որոշումը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ իրենց համար անընդունելի է այն հանձնաժողովների աշխատանքին մասնակցելը, որոնք, իր գնահատմամբ, ստեղծվում են իրավական հիմքերի խախտմամբ։

Պատգամավորը որպես օրինակ հիշատակել է նախորդ տարիներին ՔՊ-ի նախաձեռնությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովները՝ մասնավորապես պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը։

«Հինգ տարի մարդկանց խաբեցին՝ ասելով, թե պատերազմի հանգամանքներն են քննվում, սակայն մինչ օրս հանրությունը դրա վերաբերյալ ամբողջական տեղեկություն չունի»,- հայտարարել է Սաղաթելյանը։

Եկեղեցու վերաբերյալ հնարավոր գործընթացին մասնակցելու պատրաստակամություն չի հայտնել նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված որևէ գործընթացի և շարունակելու են կանգնել Մայր Աթոռի կողքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիստը վարում է կողմնակալ․ 20 վայրկյան՝ ընդդիմադիրին, 10 րոպե՝ ՔՊ-ին

Նիստը վարում է կողմնակալ․ 20 վայրկյան՝ ընդդիմադիրին, 10 րոպե՝ ՔՊ-ին Fri, 18 Sep 2026 16:45:38 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով