Զիջումը կարող է Հայաստանը դնել շրջափակման մեջ

Զիջումը կարող է Հայաստանը դնել շրջափակման մեջ

Tue, 22 Sep 2026 13:31:44 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը Տիգրանաշենի հարցը կարևորել է ոչ միայն տարածքային, այլև Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում։

Նրա խոսքով՝ Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի հարավային դարպասի առանցքային հատվածում, իսկ այդ տարածքով անցնող ճանապարհային հաղորդակցություններն ունեն ռազմավարական նշանակություն։

Ղահրամանյանն առանձնացրել է Իրանի հետ կապող ճանապարհը, ինչպես նաև Վայոց Ձորն ու Սյունիքը միմյանց կապող ուղղությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը Հայաստանի արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և երկրի անվտանգության տեսանկյունից։

«Տիգրանաշենն առաջին հերթին Հայաստանի անվտանգությունն է՝ շատ լայն իմաստով։ Այն գտնվում է Հայաստանի հարավային դարպասի առանցքային կետում։ Այստեղ է մեզ արտաքին աշխարհի հետ կապող, այդ թվում՝ դեպի Իրան տանող ճանապարհը։ Ռազմավարական նշանակություն ունի նաև Վայոց Ձոր–Սյունիք հատվածը»,- ասել է պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ Տիգրանաշենի հարցում հնարավոր տարածքային զիջումները կարող են լուրջ անվտանգության ռիսկեր առաջացնել Հայաստանի համար։

Ղահրամանյանը նշել է, որ նման զարգացումների դեպքում Սյունիքը կարող է հայտնվել ավելի խոցելի իրավիճակում՝ Հայաստանի մյուս հատվածների հետ հաղորդակցության առումով։

«Այստեղ զիջումների մասին խոսելը նշանակում է Հայաստանը դնել շրջափակման մեջ, վտանգել նրա անվտանգությունն ու մեկուսացնել արտաքին աշխարհից»,- նշել է նա։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստանի» համար Տիգրանաշենի հարցում հիմնական ուղերձը զարգացումն է, ոչ թե հանձնումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով հասել է նվազագույն մակարդակի

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով հասել է նվազագույն մակարդակի Wed, 23 Sep 2026 19:30:37 +0400 Սեպտեմբերի 22-ին…

2 րոպե ago

Ունենք ազգի թշնամի կառավարություն, ո՞նց անենք, որ ազատվենք դրանից. Արման Նուռ

Ունենք ազգի թշնամի կառավարություն, ո՞նց անենք, որ ազատվենք դրանից. Արման Նուռ Wed, 23 Sep 2026…

2 րոպե ago

Գերժողովրդավարները լռո՞ւմ են

Գերժողովրդավարները լռո՞ւմ են Wed, 23 Sep 2026 19:16:38 +0400 35/30 Պատգամավորական մեր նախաձեռնությունը դիմել է…

16 րոպե ago

Հայաստանի հավաքականը ջախջախեց ադրբեջանցիներին

Հայաստանի հավաքականը ջախջախեց ադրբեջանցիներին Wed, 23 Sep 2026 19:00:39 +0400 Գրել էինք, որ Ուզբեկաստանի Սամարղանդ…

32 րոպե ago

Չլսված բան է՝ ատելություն են սերմանում․ դեմարշ արեցին ու գնացին

Չլսված բան է՝ ատելություն են սերմանում․ դեմարշ արեցին ու գնացին Wed, 23 Sep 2026 18:56:57…

35 րոպե ago

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում Wed, 23 Sep 2026 18:54:47 +0400 Երևանում օդի աղտոտվածությունը կրկին…

38 րոպե ago