Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում

Tue, 22 Sep 2026 22:45:29 +0400


Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի դեսպանները:

Իր ծավալուն ելույթի ընթացքում Փաշինյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին՝ խոստովանելով, որ բազմաթիվ զիջումների է գնացել՝ ակնկալելով հասնել խաբուսիկ խաղաղության։ Նա իր մոտեցումը բնութագրեց որպես խուսափում «պինգ-պոնգի»՝ «մեխանիկական փոխադարձության» քաղաքականությունից։
Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա միամտորեն հավատում է և փորձում է համոզել դյուրահավատ հայ հանրությանը, թե խաղաղություն է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Որքան էլ նա կրկնի իր կեղծ պնդումը գոյություն չունեցող խաղաղության մասին, նախագահ Ալիևը հրաժարվում է ստորագրել համաձայնեցված խաղաղության պայմանագիրը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարեց, թե ինքն է թելադրել առաջարկվող տեքստի բոլոր 17 կետերը։ Նա դեռ չի ավարտել Փաշինյանից զիջումներ կորզելու իր պահանջները։ Ինչո՞ւ պետք է Ալիևը կանգ առնի՝ տեսնելով, որ Փաշինյանն ընդունում է իր բոլոր պահանջները։ Նույնիսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տուն այցելելուց և նախագահ Թրամփի ու Փաշինյանի հետ հանդիպելուց հետո (իբր թե խաղաղության պայմանագիրը ստորագրելու նպատակով)՝ Ալիևը հրաժարվեց ստորագրել այն։ Նա ընդամենը նախաստորագրել է փաստաթուղթը։

Ալիևն, ինքն էլ չգիտակցելով, մեծ ծառայություն է մատուցում Հայաստանին՝ հրաժարվելով ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը լի է Ադրբեջանին արվող զիջումներով։ Նա բազմիցս պահանջել է, որ Հայաստանի Հանրապետությունը փոխի իր Սահմանադրությունը, մի պահանջ, որին Փաշինյանը հնազանդորեն համաձայնել է։ Այս պահանջը կարող է վճռորոշ դեր խաղալ խաղաղության պայմանագրի ճակատագրի հարցում, եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով հրաժարվեն հաստատել նոր Սահմանադրությունը։
Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, թե «երկրի արտաքին և անվտանգային քաղաքականությունը միջազգայնորեն ճանաչված քաղաքական ու իրավական սկզբունքների վրա հիմնելը օգնել է վերացնել Հայաստանի՝ սպառազինության միջազգային շուկաներ մուտք գործելու նախկին խոչընդոտները»։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ անկարող «ղեկավարը» Հայաստանի Հանրապետության անունից անտեղյակության վրա հիմնված որոշումներ է կայացնում։ Սպառազինության միջազգային վաճառքը չի հիմնվում երկրի սահմանների կամ քաղաքականության վրա․ այն առաջնահերթորեն հիմնված է գնման համար վճարելու երկրի կարողության վրա։ Երկրի ներքին կամ արտաքին խնդիրները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Վաճառողին միայն հետաքրքրում ՝ գումար ունես, թե ոչ․ ահա թե ինչպես է գործում միջազգային առևտուրը։ Զենք արտադրող երկրները պատրաստակամ են դրանք վաճառել յուրաքանչյուր վճարունակ գնորդի՝ անկախ նրանից, թե վերջինս խախտում է մարդու իրավունքները կամ միջազգային իրավունքը, թե ոչ։

Համաժողովի ընթացքում Փաշինյանի արտահայտած ամենաանհավանական միտքն այն էր, թե «մենք եղել ենք Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս»։ Նա նկատի ուներ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի արևելյան հատվածների բռնագրավումը։ Ադրբեջանին հաջողվեց իրականացնել այդ հարձակումը, քանի որ Փաշինյանը՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հրամայել էր պատասխան կրակ չբացել, երբ ադրբեջանցի զինվորները հատել էին Հայաստանի սահմանները։

Հայաստանն այժմ կործանման եզրին է Ադրբեջանին Փաշինյանի արած բազմաթիվ զիջումների պատճառով, որոնք միայն քաջալերում են Ալիևին՝ ավելին պահանջելու։ Ինչո՞ւ նա պետք է կանգ առնի, երբ տեսնում է, որ Հայաստանի վարչապետը պատրաստ է տալ իրեն այն ամենը, ինչ ինքը պահանջում է։ Մինչև 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալը Հայաստանն ի վիճակի էր պաշտպանել իր տարածքն ու ինքնիշխանությունը։ Փաշինյանի անկարող ղեկավարման և Ադրբեջանի դեմ ուղղված սադրիչ գործողությունների ու հայտարարությունների հետևանքով Արցախը կորսվեց, և շուտով, թերևս, կկորսվի նաև Հայաստանը։

Իր ելույթում Փաշինյանը քննադատության ենթարկեց պատմության մի անանուն ուսուցչի, որը, ըստ լուրերի, աշակերտներին ասել էր. «Երեխանե՛ր իմացե՛ք, որ դուք պետք է մեծանաք և գնաք Մուշը և Վանը ազատագրելու»։ Ոչ ոք չգիտի՝ արդյոք այս պատմությունը ճիշտ է, թե ոչ, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը, որը միանձնյա կայացնում է երկրի համար բոլոր որոշումները, այժմ փորձում է թելադրել, թե ինչ է ուսուցիչն իբր ասել իր աշակերտներին։ Փաշինյանը իրավունք չունի միջամտելու դասասենյակում տեղի ունեցող գործընթացներին․ նա շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, որոնցով պետք է զբաղվի։ Նա չի գիտակցել, որ ժողովրդավարական երկրում անհատներն ազատ են արտահայտվելու։ Ոչ մի պետական պաշտոնյա չպետք է ճնշում գործադրի մարդկանց վրա՝ թելադրելով, թե ինչ թեմաներով նրանք կարող են խոսել։ Իրավիճակը բոլորովին այլ է, երբ խոսքը վերաբերում է վարչապետի հայտարարություններին։ Նա չպետք է ո՛չ Թուրքիայից հայկական հողեր պահանջի, ո՛չ էլ հայտարարի, թե նման պահանջներ չունի։ Սովորական մարդու ասածը որևէ հետևանք չի ունենում, մինչդեռ վարչապետի խոսքը կարող է լուրջ քաղաքական և ռազմական հետևանքներ ունենալ։ Այդ իսկ պատճառով նա պարզապես պետք է լռի։
Թեև Հայաստանի կառավարությունն այս պահին քիչ բան կարող անել Արցախի և Արևմտյան Հայաստանի կորուսյալ տարածքների հարցում, դա չի նշանակում, թե այդ հողերը պետք է մոռացության մատնվեն։ Մի օր, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, հայերը կարող են ձգտել հետ ստանալ իրենց կորուսյալ տարածքները, սակայն միայն այն դեպքում, եթե չեն հրաժարվել դրանցից։ Նման իրավիճակ կարող է ստեղծվել ապագայում՝ այն ժամանակ, երբ Փաշինյանն արդեն վաղուց հեռացած կլինի ասպարեզից։ Մինչ այդ, նա չպետք է պարտավորվի ընդմիշտ զիջել մեր պատմական իրավունքները թշնամիներին։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը

«Հրապարակ»․ Ռուսները նորից «բռնել» են սուտը Fri, 16 Oct 2026 08:20:24 +0400 Մինչ Նիկոլ Փաշինյանը…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Նորից ուսուցիչ է ձերբակալվել Fri, 16 Oct 2026 08:15:10 +0400 Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Fri, 16 Oct 2026 08:10:17 +0400 Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում…

35 րոպե ago

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Fri, 16 Oct 2026 08:00:16 +0400 Նախօրեին իշխանական պատգամավոր…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել

«Հրապարակ»․ Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել Fri, 16 Oct 2026 08:00:14 +0400 Հոկտեմբեր-նոյեմբերին ՏԻՄ…

45 րոպե ago

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49…

9 ժամ ago