Նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել են մահապատժի

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել են մահապատժի

Tue, 22 Sep 2026 23:00:50 +0400


Չինաստանում դատարանը դատապարտել է մահապատժի չինացի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի։ Վճռի իրականացումը հետաձգվել է երկու տարով։ Նախկին պաշտոնյան ընդհանուր առմամբ՝ ավելի քան քսան միլիոն դոլարի կաշառք է վերցրել։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Կաշառքը նա վերցրել է 1993-25 թթ, երբ զբաղեցրել է նահանգներից մեկում բարձր պետական պաշտոն։ Վճռի տեքստում ասվում է, որ նա բացառիկ ծանր վնաս է հասցրել չինական պետությանն ու չին ժողովրդին։ Նրա անձնական ունեցվածքն ու կաշառքով ստացված գումարներով ձեռք բերված գույքից ստացված ողջ եկամուտները բռնագանձվում են հօգուտ պետության։ Նշենք, որ Չինաստանի ներկայիս նախագահ Սի Ծինփինի հրամանով, 2012 թվականից ակտիվացել է կոռուպցիայի դեմ պայքարը եւ պարբերաբար նման վճիռներ կայացվում են թե նախկին, թե գործող պաշտոնյաների նկատմամբ, ովքեր թաթախված են կոռուպցիայի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը. քարոզարշավն ավարտվում է

Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը. քարոզարշավն ավարտվում է Fri, 27 Nov 2026 22:02:39 +0400…

12 րոպե ago

Եգիպտական խորհրդանշանը դարձել էր Էրդողանի քաղաքական զենքը

Եգիպտական խորհրդանշանը դարձել էր Էրդողանի քաղաքական զենքը Fri, 27 Nov 2026 22:00:59 +0400 Թուրքիայի նախագահ…

13 րոպե ago

Արիանա Գրանդեն և Ռիկի Ալվարեսը մտածում են ամուսնության մասին

Արիանա Գրանդեն և Ռիկի Ալվարեսը մտածում են ամուսնության մասին Fri, 27 Nov 2026 21:58:40 +0400…

16 րոպե ago

Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա

Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա Fri, 27 Nov 2026 21:52:00…

22 րոպե ago

76-ից 19 -ը վերանորոգման կարիք ունեն, 4-ում բացակայում է

76-ից 19 -ը վերանորոգման կարիք ունեն, 4-ում բացակայում է Fri, 27 Nov 2026 21:45:52 +0400…

29 րոպե ago

Ռուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկել

Ռուսաստանի վրա հարձակվելու նոր մեթոդ է քննարկել Fri, 27 Nov 2026 21:30:59 +0400 Ուկրաինայի նախագահ…

43 րոպե ago