Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել են մահապատժի

Նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել են մահապատժի

Tue, 22 Sep 2026 23:00:50 +0400


Չինաստանում դատարանը դատապարտել է մահապատժի չինացի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի։ Վճռի իրականացումը հետաձգվել է երկու տարով։ Նախկին պաշտոնյան ընդհանուր առմամբ՝ ավելի քան քսան միլիոն դոլարի կաշառք է վերցրել։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Կաշառքը նա վերցրել է 1993-25 թթ, երբ զբաղեցրել է նահանգներից մեկում բարձր պետական պաշտոն։ Վճռի տեքստում ասվում է, որ նա բացառիկ ծանր վնաս է հասցրել չինական պետությանն ու չին ժողովրդին։ Նրա անձնական ունեցվածքն ու կաշառքով ստացված գումարներով ձեռք բերված գույքից ստացված ողջ եկամուտները բռնագանձվում են հօգուտ պետության։ Նշենք, որ Չինաստանի ներկայիս նախագահ Սի Ծինփինի հրամանով, 2012 թվականից ակտիվացել է կոռուպցիայի դեմ պայքարը եւ պարբերաբար նման վճիռներ կայացվում են թե նախկին, թե գործող պաշտոնյաների նկատմամբ, ովքեր թաթախված են կոռուպցիայի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Թեկուզ ուժի միջոցով՝ պետք է ետ բերենք մեր Զանգեզուրը»․ ուղիղ սպառնալիք՝ Բաքվից

«Թեկուզ ուժի միջոցով՝ պետք է ետ բերենք մեր Զանգեզուրը»․ ուղիղ սպառնալիք՝ Բաքվից Wed, 07 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով