Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Պատրաստ են վերսկսել Իրանի դեմ հարձակումները

Պատրաստ են վերսկսել Իրանի դեմ հարձակումները

Fri, 14 Aug 2026 19:30:51 +0400


ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը՝ Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ են վերսկսել հարվածները Իրանի դեմ։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։ Նա մասնակցել է Իսրայելի Պաշտպանության բանակի օպերատիվ ֆորումին՝ Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Էյալ Զամիրի հետ։

Ամերիկացի ծովակալը հորդորել է վերսկսել հարվածները Իրանի դեմ, մանրամասնելով, որ հարկավոր է հարվածել իրանական ազգային ենթակառուցվածքների համակարգին, ներառյալ՝ նավթային եւ գազային ենթակառուցվածքներին, էներգետիկ համակարգին։ Դա, ըստ նրա, կփոխի խաղի կանոնները եւ զգալի վնաս կհասցնի Իսլամական Հանրապետությանը։ Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը նաեւ ասել է, որ ամենայն հավանականությամբ Թեհրանը ներկայումս չի փոխի իր կեցվածքը եւ Վաշինգտոնը ստիպված է լինելու վերսկսելու ռազմական գործողությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դադարեցնում են Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Դադարեցնում են Իրանի հետ ավիահաղորդակցությունը Fri, 25 Sep 2026 22:30:18 +0400 Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղաքացիական …