«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

Wed, 23 Sep 2026 08:15:34 +0400


Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։

Մենք Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե Պետրոսյանն ազատվե՞լ է աշխատանքից։ ՔԿ-ից մեզ ուղարկեցին օգոստոսի 28-ի հրամանը, որով նա ազատվել է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Մինչ այդ՝ օգոստոսի 21-ին, Պետրոսյանին ազատել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակել այլ վարչության պետի տեղակալ։ Այս ազատումն Արայիկ Պետրոսյանի սրտով չի եղել` նա դիմում է գրել եւ ազատվել նոր նշանակված պաշտոնից ու դիմել դատարան։ Պետրոսյանը պահանջում է չեղարկել իր հետ կապված երկու հրամանն էլ։ Եթե իր նախկին պաշտոնը կառուցվածքային փոփոխությունների պատճառով այլեւս չկա, ապա նա պահանջում է օրենքով սահմանված կարգով իրեն առաջարկել համապատասխան այլ պաշտոններ եւ հնարավորություն տալ որոշելու՝ համաձա՞յն է նշանակվել այդ պաշտոնին, թե՞ ոչ։ Նաեւ պահանջում է քննարկել իրեն ՔԿ կադրերի ռեզերվում գրանցելու հարցը։ Արայիկ Պետրոսյանը ծնունդով արցախցի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից

Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Thu, 24 Sep 2026 16:30:54 +0400 Թուրքիայի նախագահ…

11 րոպե ago

«Տիտանիկ», «Ավատար», «Տերմինատոր» ֆիլմերի հեղինակը՝ Երևանու՞մ

«Տիտանիկ», «Ավատար», «Տերմինատոր» ֆիլմերի հեղինակը՝ Երևանու՞մ Thu, 24 Sep 2026 16:15:15 +0400 Երևանում տեղի կունենա…

27 րոպե ago

Զանգվածային տարհանում՝ Մոսկվայի բուհերում․ ահաբեկչությո՞ւն է

Զանգվածային տարհանում՝ Մոսկվայի բուհերում․ ահաբեկչությո՞ւն է Thu, 24 Sep 2026 16:00:13 +0400 Մոսկվայի համալսարաններից լայնածավալ…

42 րոպե ago

Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ

Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ Thu, 24 Sep 2026 15:57:06 +0400 Latest…

45 րոպե ago

Ինչու է Ազգերի լիգան այդքան կարևոր Հայաստանի համար․ Եվրոպա տանող թաքնված ճանապարհը

Ինչու է Ազգերի լիգան այդքան կարևոր Հայաստանի համար․ Եվրոպա տանող թաքնված ճանապարհը Thu, 24 Sep…

57 րոպե ago

Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Կրեմլը սպառնու՞մ է

Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Կրեմլը սպառնու՞մ է Thu, 24 Sep 2026 15:30:24 +0400 Ռուսաստանը…

1 ժամ ago