«Հրապարակ». Ուզում են բերանս փակել՝ չի ստացվի

«Հրապարակ». Ուզում են բերանս փակել՝ չի ստացվի

Wed, 23 Sep 2026 08:45:34 +0400


ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատարան հայց է ներկայացրել քաղաքագետ Գագիկ Համբարյանի դեմ: «Ինձ վերագրվող գրառման մեջ ես Արփի Դավոյանին «Ալփ» եմ ասել: Գրեթե ամբողջ համացանցում նրան հենց այդպես էլ անվանում են՝ Ալփ, Ալփո։ Ինքը դրանից է վիրավորվել եւ նաեւ «անգրագետ» բառից»,- մեզ հետ զրույցում ասաց Համբարյանը: Դատարանն արդեն որոշում է կայացրել հօգուտ Դավոյանի, բայց մեր զրույցի պահին Համբարյանը դեռ դրա թղթային տարբերակը չուներ:

«Խնդիրը հետեւյալն է․ ի սկզբանե այդ դատավորին ես չեմ վստահել, որովհետեւ երբ որ դատավորը հայցի ապահովման միջոց է կիրառում ու ինձ պարտավորեցնում է ժամանակավորապես փակել ինձ վերաբերող գրառումը, հետո նոր որոշում է կայացնում, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ ես այդ գրառումն արել եմ։ Այսինքն՝ ի սկզբանե, առանց որեւէ ապացույց ունենալու, դատավոր Արթուր Հայրապետյանն ինձ պարտավորեցրել է փակել մի գրառում, որն իմ էջում չկար` դա փաստված է ԴԱՀԿ-ի կողմից, ի դեպ: Ես Արթուր Հայրապետյանի անաչառությանն ի սկզբանե չեմ հավատացել, քանի որ նրա կենսագրությունը կարդալով պարզել եմ, որ նա ժամանակին Սորոսի հիմնադրամից հովանավորվող կազմակերպություններից մեկում որպես իրավաբան է աշխատել: Այսինքն, այդ անձն իմ պահով չի կարող անաչառ լինել»,- ասաց քաղաքագետը: Համբարյանը դատարանին է ներկայացրել նույնիսկ «անգրագետ» բառի նշանակությունը եւ հիմա էլ է պնդում, որ Արփի Դավոյանն անգրագետ է․ «Մի մարդ, որն Արագածոտնի թեմում փնտրում էր կաթողիկոսի շորեր, մի մարդ, որը Հաղարծինի վանքը Գոշավանքից չի տարբերում, այդ մարդն անգրագետ է»: Սակայն Համբարյանը կասկածներ ունի նաեւ իր պաշտպանի մասով, որովհետեւ էլեկտրոնային տարբերակով ստացած վճռի մեջ չի տեսնում իր կողմից պաշտպանին ներկայացված ապացույցները` 16 հղումները չեն ներկայացվել դատարանին: «Իմ մասով կայացված վճռի էլեկտրոնային տարբերակներն ուսումնասիրելուց հետո տեսնում եմ, որ այդ հղումները չկան, ես դրանց միջոցով պիտի ապացուցեի իմ անմեղությունը, հիմա ես շատ լուրջ հարցեր ունեմ իմ պաշտպանի վերաբերյալ: Ինձնից 800 հազար դրամ է պահանջել Դավոյանը: Ես համարում եմ, որ սա դիտավորյալ է արված, համարում եմ, որ քաղաքական հետապնդման, իմ բերանը փակելու միջոց է: Նախկինում սորոսական կազմակերպության կազմակերպիչ՝ սորոսականը վիրավորական բառ չէ, Վանաձորի Հելսինկյան գրասենյակի նախկին աշխատակիցը, իմ կարծիքով, դիտավորյալ է դա արել, որպեսզի իմ բերանը փակեն: Ես մանրամասներ չեմ ուզում ներկայացնել, բայց գոնե դատարան հասած փաստերն ու ապացույցները պետք է դատավորի մոտ առաջացնեին հարցեր, թե արդյոք 110 հազար 500 դրամ աշխատավարձ ստացող Գագիկ Համբարյանը 8 ամիս պիտի սոված նստի, որ Արփի Դավոյանի գումարը վճարի: Այստեղ դուք օբյեկտիվ դատարան որտե՞ղ եք տեսնում: Էլ չխոսեմ մյուս փաստաթղթերի մասին, որոնք անձնական տվյալներ են, եւ չեմ ուզում հրապարակել»,- ասաց Համբարյանը:

Քաղաքագետը բերում է օրինակներ` ընդդիմադիրների պարտված գործերով, որոնցով դատավորներն ընդամենը 100 հազար դրամի փոխհատուցում են սահմանել: Որպես Շիրակի համալսարանի դասախոս՝ ինքն ամսական 110 հազար 500 դրամ աշխատավարձ է ստանում, բայց դատարանը 800 հազար դրամի փոխհատուցում է սահմանել: Համբարյանը պատրաստվում է առաջին ատյանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում, վճռաբեկ դատարանում` եթե անհրաժեշտ լինի, հետագայում դիմել Եվրոպական դատարան: Մեկ այլ գործով 2 տարի առաջ արդեն դիմել է ՄԻԵԴ` Հրաչյա Հակոբյանի դեմ, շուտով եւս մեկ հայց է ուղղելու Եվրոպական դատարան, սա կլինի երրորդը` «եթե Հայաստանում արդարադատություն չգտնի»:

«Ես չեմ թողնի, որ ինձ այդպես ճնշեն, ի դեպ նշեմ, որ Արփի Դավոյանը դիմել էր նաեւ ոստիկանություն՝ իմ դեմ գործ հարուցելու համար, որ ես հայցի ապահովման միջոցի որոշումը չեմ իրականացրել: Սակայն զավեշտը գիտե՞ք որն է, երբ ԴԱՀԿ-ն արձանագրում է, որ նման գրառում չկա, Շիրակի մարզի քննչական կոմիտեում ինձ մեղադրում են այդ գրառման հիման վրա ինչ-որ արտահայտություններ անելու մեջ»,- նշում է քաղաքագետը եւ նկատում, որ «Նիկոլի» դատական համակարգում երկակի ստանդարտներ են՝ գործող իշխանության ներկայացուցիչներն ամենավերջին վիրավորանքներն են ասում, զրպարտում են Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, այլ ընդդիմադիրների, դատարանը դրանք համարում է «գնահատողական վերաբերմունք», բայց երբ Արփի Դավոյանի բացահայտ անգրագիտությունն ես ցույց տալիս, նշում ես, որ նա իրավունք չունի զրպարտություններ տարածել հոգեւորականների մասին, «իր քիթը մտցնել» Եկեղեցու գործերի մեջ, նաեւ Եկեղեցու մասով տարրական գիտելիքներ չունենալու պատճառով, դա գնահատողական վերաբերմունք չէ, այլ՝ զրպարտություն: «Եթե գործող իշխանությունների մարտավարությունն իմ բերանը փակելու մասով այսպես շարունակվի, երեւի ես հաշիվ բացեմ, որպեսզի մարդկանց նվիրաբերած գումարով փակեմ ՀՀ գործող իշխանությունների կողմից իմ դեմ կիրառվող հալածանքների ծախսերը»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում

«Հրապարակ»․ Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում Wed, 23 Sep 2026 09:30:14 +0400 Դիլիջանում հոկտեմբերի 25-ին…

5 րոպե ago

«Հրապարակ». Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ

«Հրապարակ». Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ Wed, 23 Sep 2026 09:15:54 +0400 Հոկտեմբերի 25-ին…

19 րոպե ago

Արմենի հայրենիքն իր ղեկավարը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան. Աբրահամյան

Արմենի հայրենիքն իր ղեկավարը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան. Աբրահամյան Wed, 23 Sep 2026 09:08:54…

26 րոպե ago

Լավ եմ անում

Լավ եմ անում Wed, 23 Sep 2026 09:00:15 +0400 Երկրի ղեկին գտնվող անձը ոչ միայն…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ

«Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Wed, 23 Sep 2026 08:15:34 +0400 Քննչական…

1 ժամ ago

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը

«Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը Wed, 23 Sep 2026 08:10:03 +0400 Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես…

1 ժամ ago