Ութ տարի կոշիկ եք խլում, բայց հանրությունը բոբիկ է․․․

Ութ տարի կոշիկ եք խլում, բայց հանրությունը բոբիկ է․․․

Wed, 23 Sep 2026 16:45:00 +0400


Հայտնի չէ, թե ինչ կարգի մասսայի է ուզում դուր գալ Նիկոլ Փաշինյանը, բայց նրա հայտարարություններից այն հոտն եմ առնում, որ նրա վերջին բռնելու տեղը մնացել են այն խաբված քաղաքացիները, որոնք դեռ հավատում են, թե Նիկոլ Փաշինյանը նախկինների թալանը հետ է բերելու ու իրենց տա։

Ազգային ժողովում, երբ Լևոն Քոչարյանին ասում է. «Ասում եմ՝ վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք… Մի ուղարկի, հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում», մի տեսակ դերասանական տրյուկի է նման։ Ցույց տալ, որ իր կյանքի հիմնական նպատակը ապօրինի գույքի խլումն ու ժողովրդին վերադարձնելն է։

Ութ տարի այդ գործին է։ Ամեն ինչ իր տեղն է։ Ժամանակ առ ժամանակ նույն ճղճղոցը սովորական է դարձել։ Էլ չի ազդում։ Չի ազդում, որովհետև ութ տարի կոշիկ է խլում, բայց հանրությունը բոբիկ է․․․ Ոչ խլած կոշիկն է տեսնում, ոչ էլ անգամ կոշիկի շնորոկը։
Ու հիմա էլ նոր ժամկետ՝ մինչև 2031 թվականը մոտ 2 միլիարդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույք վերադարձնել պետությանը։ Այսինքն՝ ութ տարին անցավ, բայց կոշիկի վերադարձը դեռ ապագա ծրագրերի մեջ է։ Քաղաքացին բոբիկ է, իսկ իշխանությունը շարունակում է նրան բացատրել, թե որքան շատ կոշիկ է խլելու։ Քաղաքացու մոտ մի պարզունակ հարց չի՞ առաջանա․ եթե ութ տարի շարունակ կոշիկներ եք խլում, ո՞ւր են այդ կոշիկները։

Պետության պահեստները, ըստ այդ խոստումների, արդեն պիտի կոշիկի պահեստ դարձած լինեին։ Իսկ քաղաքացին դեռ ոտաբոբիկ է կանգնած ու լսում է նոր ցուցակներ՝ ումից ինչ են հանելու, ումից ինչ են վերցնելու, ինչքան միլիարդ են վերադարձնելու։
Ու այստեղ արդեն խոստումների հաշվապահությունն է հետաքրքիր դառնում։ Կոշիկը՝ վերցված։ Միլիարդները՝ վերադարձվող։ Ժամկետը՝ երկարաձգված։ Իսկ քաղաքացու բաժինը ո՞րն է։

Գուցե ժամանակն է մի պահ կոշիկից գլուխ բարձրացնել ու տեսնել՝ քաղաքացին ոտքի վրա կա՞, թե՞ նրան էլ եք արդեն «գույք» համարել ու դուրս գրել։

Որովհետև պետությունը ուրիշի կոշիկը հանելով չի ոտքի կանգնում։ Պետք է նայել՝ բոբիկ ժողովրդին ի՞նչ եք տվել, բացի հերթական խոստումից։ Ու չէր խանգարի նաև նայեիք՝ այդ կոշիկը ձեր թիմից ո՞ր մեկի ոտքին է․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր Fri, 16 Oct 2026 23:55:41…

8 ժամ ago

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել Fri, 16 Oct 2026 23:45:58 +0400 Ալբանիայում…

8 ժամ ago

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ Fri, 16 Oct 2026 23:30:58 +0400…

8 ժամ ago

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները Fri, 16…

8 ժամ ago

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին Fri, 16 Oct 2026 23:15:22 +0400 Չինաստանը որեւէ կերպ…

8 ժամ ago

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ Fri, 16 Oct 2026 23:13:56 +0400…

8 ժամ ago