Ի վերջո, մենք պետական սահման ունե՞նք, թե՞ չունենք

Ի վերջո, մենք պետական սահման ունե՞նք, թե՞ չունենք

Wed, 23 Sep 2026 17:45:36 +0400


Անընդհատ արձանագրում ենք, որ «ժողովրդավարության բաստիոնում» գոյություն ունի ընդամենը մեկ կարծիք` դա վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի կարծիքն է, ինչը միաժամանակ ե՛ւ աննորմալ է, ե՛ւ, որքան էլ տարօրինակ հնչի, նորմալ: Աննորմալ է իրական ժողովրդավարության տեսակետից, սակայն նորմալ է, եթե հիշենք, որ նիկոլական իշխանությունը կիլոմետրերով հեռու է իրական ժողովրդավարությունից, եւ Փաշինյանն իրեն համարում է ոչ միայն վարչապետ, այլեւ՝ կառավարություն: Դե, իսկ մյուս՝ ավելի ցածր պաշտոնների մասին (ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր) չենք խոսում ընդհանրապես:
Իսկ քանի որ երկրում առկա է միայն մեկ բարձրագույն կարծիք, այն վերածվում է գործող իշխանության հավաքական կարծիքին: Իոսիֆ Ստալինի մահից հետո ԽՍՀՄ-ում կոմունիստները կնախանձեին նման միաբանությանը: Ու երբ հանկարծ իշխանական որեւէ ներկայացուցչից լսում ենք տեսակետ, որը չի համապատասխանում պաշտոնական տեսակետի հետ, տարակուսում ես, որովհետեւ դա ոչ միայն անսովոր է, այլեւ գոյության իրավունք չունեցող:

Օրինակ, նման բան եղավ Անկախության տոնի ժամանակ. ԵԿՄ վարչության նախագահ Միքայելյան Սասունի կարծիքով, «ցանկալի է, որ Հայաստանը վերջնականապես ունենա պետական սահմաններ եւ լիարժեք անկախ պետություն լինի»: Այսինքն, Հայաստանը, ըստ ՔՊ-ականի, պետական սահմաններ չունի: Ասեմ, որ նույն կարծիքին է թշնամի երկրի ղեկավարը, որն իր խոսքում ՀՀ արեւելյան սահմանները միշտ համարում է պայմանական: Սասունի խոսքին կտրուկ արձագանքեց նրա ՔՊ-ական գործընկեր Քոչարյան Անդրանիկը՝ հայտարարելով. «Մենք պետական սահման ունենք»: Իրավիճակը ռուսերենով կհնչեր որպես «сбой в матрице» (մատրիցայի խափանում):

Հարցը դիտարկենք որպես հռետորական եւ անցնենք առաջ: Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ վերջին 8 տարում աշխատավարձերը բարձրացնելը դարձել է անվերջ գործընթաց: Եվ դա՝ այն դեպքում, երբ թոշակները բարձրացվեցին ընդամենը 10 հազար դրամով: Եվս 10 հազար` ոչ առձեռն ծախսերի ետվերադարձով: Ընդ որում, գործադիրի աշխատավարձերի հետ համամասնորեն պարգեւավճարներն էլ բարձրացան: Բացատրեցին, թե գործադիրում պաշտոնյաներն ունեն կոռուպցիայով զբաղվելու հնարավորություններ, դրա կանխարգելմանն է ուղղված: Իսկ թե որոնք են ԱԺ պատգամավորների` կոռուպցիայով զբաղվելու լծակները, խիստ կդժվարանամ ասել: Կոռուպցիայի դեմ պայքարից բացի, աշխատավարձեր բարձրացնելը փորձում են հիմնավորել նաեւ մասնավոր հատվածից կարողունակ ուժեր ներգրավելու հանգամանքով: Ու այդ ուժերն էլ, ինչպես երեւում է, փոխնախարարների մակարդակում են: Եթե իշխանությունն ադեկվատ լիներ, կզարմանայի, որ 8 տարի անց էլ դեռեւս գտնվում են փոխնախարարների փնտրտուքի մեջ: Ինչու փոխնախարարների, քանի որ դրսի բուհեր ավարտածներին համատարած փոխնախարար են նշանակում եւ, բնականաբար, բարձր աշխատավարձ հատկացնում: Իսկ ՔՊ-ական Չախոյանն ասում է. «Փոխնախարարի աշխատավարձը չի կարող ավելի բարձր լինել, քան բուն նախարարինը։ Սրանից ելնելով՝ որոշվեց վերանայել նաեւ նախարարների աշխատավարձերը»:

Ի դեպ, ավանդական ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներին հունից հանեց լրագրողի հարցում «ձեր թիմը» արտահայտությունը: Թե՛ Էդուարդ Աղաջանյանը եւ թե՛ Տարոն Չախոյանը որոշեցին դաս տալ հարց տվողին, որ պետական համակարգում բացի ՔՊ-ականներից կան նաեւ ոչ ՔՊ-ականներ: Առաջինը նույնիսկ անընդունելի համարեց պետական պաշտոնյաներին ըստ կուսակցական պատկանելության տարանջատելը: Ու ոչ ՔՊ-ականների աշխատավարձը բարձրացնելը, իսկ իրենց համար առանձին օրենք գրելը: Իսկ երկրորդն ավելի առաջ անցավ՝ «լրագրողին խնդրելով չթիրախավորել իր կուսակցական ընկերներին կոռուպցիայի մեջ»:

Այնինչ, լրագրողի հարցում «ձեր թիմը» արտահայտությունն ընդամենը նշանակում էր գործող իշխանություն, քանի որ այն բաղկացած է ՔՊ-ականներից, բացառությամբ՝ մեկ-երկուսի: Ու մեկին էլ, որը պետական համակարգ էր եկել մասնավոր ոլորտից, դժվարությամբ հիշեց Աղաջանյանը. դա ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է: Բայց քանի որ այդ անձինք հասկանում են, թե որքան անընդունելի են հասարակության համար, խոսքը չեն ընկալում այն իմաստով, ինչ իմաստով տրվել է հարցը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի հավաքականը ջախջախեց ադրբեջանցիներին

Հայաստանի հավաքականը ջախջախեց ադրբեջանցիներին Wed, 23 Sep 2026 19:00:39 +0400 Գրել էինք, որ Ուզբեկաստանի Սամարղանդ…

11 րոպե ago

Չլսված բան է՝ ատելություն են սերմանում․ դեմարշ արեցին ու գնացին

Չլսված բան է՝ ատելություն են սերմանում․ դեմարշ արեցին ու գնացին Wed, 23 Sep 2026 18:56:57…

15 րոպե ago

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում

Ռուբեն Մխիթարյանը պատասխան է պահանջում Wed, 23 Sep 2026 18:54:47 +0400 Երևանում օդի աղտոտվածությունը կրկին…

17 րոպե ago

Մեր պահանջը փողի մասին չէ, մեր պահանջը Արցախ վերադարձի իրավունքի մասին է

Մեր պահանջը փողի մասին չէ, մեր պահանջը Արցախ վերադարձի իրավունքի մասին է Wed, 23 Sep…

18 րոպե ago

TRIPP-նորաձեւ փուչիկ

TRIPP-նորաձեւ փուչիկ Wed, 23 Sep 2026 18:45:54 +0400 TRIPP-ն ընդամենը փուչիկ է, նորաձեւ գուցե, բայց…

26 րոպե ago

Լարված իրավիճակ՝ Ազգային ժողովում

Լարված իրավիճակ՝ Ազգային ժողովում Wed, 23 Sep 2026 18:43:48 +0400 Latest news from Secure News…

28 րոպե ago