Դատախազությունը կրկին մեջտեղ բերեց ԱԳՆ աշխատակից Աշխենի գործը

Դատախազությունը կրկին մեջտեղ բերեց ԱԳՆ աշխատակից Աշխենի գործը

Wed, 23 Sep 2026 22:45:43 +0400


Վերաքննիչ քրեական դատարանն, ըստ Գլխավոր դատախազության, բավարարել է ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ գործով դատախազի բողոքը։ Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Դա Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասն էր: ԱԳՆ աշխատակիցը մեղադրվում էր օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար:

Սակայն Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վճռով Ալեքսանյանն արդարացվել էր պետական դավաճանության մեղադրանքի առումով: Եվ մեղադրյալի արարքը վերաորակվել էր ավելի թեթև պատիժ սահմանող հոդվածով: Այն է՝ 418-րդ հոդվածի 1-ին մասը փոխվել էր 441-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ընդհանրապես հայտարարել էր, որ Աշխենը որևէ օրենք չի խախտել: Ինչևէ, Ալեքսանյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման։ Վերջերս էլ դատարանի վճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանն է, ինչպես նշվեց, բավարարել է դատախազի բողոքը և գործն ուղարկել նոր քննության։
Սա պաշտոնական հաղորդագրությունների վերաշարադրումն է: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կարող է թաքնված լինել դրա տակ: Նախ վերհիշենք, որ ԱԳՆ աշխատակից երիտասարդ աղջիկն ընկերություն է արել գործարար ներկայացած ադրբեջանցու հետ: Ու, ենթադրաբար, ինչ-որ տեղեկություններ է հաղորդել երիտասարդին: Դժվար է ենթադրելը, որ նրանց շփումներում գումարն ինչ-որ դեր է կատարել: Որովհետև մարդ պետք է հիմար լինի, որ ԱԳՆ-ում աշխատելով՝ փողի դիմաց թեկուզ աննշան ու անիմաստ տեղեկություն տրամադրի օտարին: Դա՝ մեկ:
Երկրորդ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը սպառնալիք չի համարվում անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ինչո՞ւ պետք է դատախազությունն ընկներ նրա հետևից: Հատկապես որ դատարանները սովորաբար բավարարում են պետական դավաճանության վերաբերյալ դատախազության հայցերը, իսկ այս անգամ նման բան չի կատարվել: Որովհետև ոչ մի դատավոր հիմար չի, որպեսզի իրական դավաճանին իր վճռով չհամարի դավաճան: Դրան էլ գումարենք որևէ օրենք չխախտելու վերաբերյալ ԱԳՆ-ի այն ժամանակվա արձագանքը:

Երրորդ, 2025-ի օգոստոսին բացահայտված այդ գործով դատարանը որոշում է ընդունում 2026-ի մարտին, իսկ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնում մի քանի ամիս անց: Իսկ 2026-ի սեպտեմբերի վերջին էլ բողոքը բավարարվում է: Եթե այդ աղջկա արարքն այդքան ահարկու էր, ինչո՞ւ է բողոքը ներկայացվել համարյա կես տարի անց: Հատկապես որ որևէ նոր տեղեկատվություն փնտրելու անհրաժեշտություն չկար: Իսկ եթե նույնիսկ լիներ՝ չեմ կարծում, թե Ադրբեջանի բռնապետը թույլ կտար, որպեսզի այդ երիտասարդը հարցաքննվեր ՀՀ դատախազության կողմից: Եթե, իհարկե, ինքն այդ երկրի քաղաքացի է: Նշանակում է, որ կես տարի ուշացնելը որևէ ձևով չի կարող արդարացվել:

Ինչ մեղքս թաքցնեմ, ԱԲ-ին հարց տվեցի, թե կա՞, արդյոք, ազգակցական որևէ կապ այդ աղջկա և նախկին ու ներկա օլիգարխ Սամվել Ալեքսանյանի (ժողովրդին հայտնի որպես Լֆիկ Սամո) միջև: ԱԲ-ի պատասխանը բացասական էր: Եթե նման կապ լիներ, ապա դատախազության վարքը հասկանալի կլիներ. դա կլիներ ազդեցության միջոց գործարարի նկատմամբ: Չնայած կարող եմ ենթադրել նաև, որ դատախազության բողոքը կարող է լինել նաև ընդդեմ Միրզոյան Արարատի: Հաշվի առնելով Աշխենի՝ ԱԳՆ աշխատակից լինելը: Մի խոսքով, ստանում ենք դավադարապաշտական մի ողջ պատմություն:

Ինչևէ, անսովոր այս դեպքը վաղուց էր մոռացվել ու կմնար որպես գործող իշխանության օրոք անհասկանալի բացառիկ օրինակներից մեկը: Սակայն բողոքարկումը պետք է որ (կամ էլ կարող է) որոշակի իրադարձությունների շղթայի հանգեցնել: Ու մի օր էլ մենք երևի կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նախ, այդ աղջկա առումով, և ապա նրա հետևից ընկնելու՝ դատախազության ջանքերում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պահանջում են ենթարկել պատասխանատվության

Պահանջում են ենթարկել պատասխանատվության Thu, 24 Sep 2026 00:00:24 +0400 Հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի որդուն՝…

3 ժամ ago

400 միլիոն դոլարի փոխհատուցում են վճարել ու ապրանքը շուկայից հետ կանչել

400 միլիոն դոլարի փոխհատուցում են վճարել ու ապրանքը շուկայից հետ կանչել Wed, 23 Sep 2026…

3 ժամ ago

Բիլ Գեյթսը կողմ է արհեստական բանականության սահմանափակմանը

Բիլ Գեյթսը կողմ է արհեստական բանականության սահմանափակմանը Wed, 23 Sep 2026 23:45:00 +0400 Ամերիկացի միլիարդատեր,…

3 ժամ ago

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար Wed, 23 Sep 2026 23:30:54 +0400 Ռուսաստանում գտել…

3 ժամ ago

Մահացել է Վահագն Գրիգորյանը

Մահացել է Վահագն Գրիգորյանը Wed, 23 Sep 2026 23:11:54 +0400 Քիչ առաջ ցավալի լուր ստացա։…

4 ժամ ago

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը Wed, 23 Sep 2026 23:00:02 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի…

4 ժամ ago