Եթե լավը դա է…

Եթե լավը դա է…

Thu, 24 Sep 2026 09:00:33 +0400


Պետություն, համակարգ կառավարելը խաղուպար չէ` պադավատը վարպետորեն նստելը, քարտուղարուհուն սահուն հրահանգներ տալը, անգամ սիրուն ճառեր ասելը կառավարման հաջողության գրավականը չեն: Դու կարող ես սիրուն հագնվել, տարբեր կոնֆերանսներում ելույթ ունենալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել ու ընդդիմադիրների «պորտը տեղը դնել», անգամ լուրջ կիքսեր թույլ չտալ քո համակարգում` այնպես, որ թվա, թե շատ լավ նախարար ես, վարչապետ կամ փոխվարչապետ: Բայց մեկ էլ հանկարծ կարող է պարզվել, որ «արքան մերկ է»:

Մեզ թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերի մեջ լավագույններից մեկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է` մշտական ժպիտը դեմքին, ակտիվ, աշխատասեր: Ամեն օր ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություններ են գալիս` նախարարը հանդիպեց սրան, այստեղ ելույթ ունեցավ, այսինչ ծրագրի մեկնարկը տվեց, ընդունեց այնինչին: Եվ մեկ էլ հանկարծ մի միջազգային կազմակերպություն (PISA) Հայաստանում ուսումնասիրություն է կատարում եւ պարզում է, որ մեր երեխաները դպրոցում ոչինչ չեն սովորում: Ոչ թե պարզ գիտելիքներ չեն ստանում, այլ մտածելու, ընկալելու, իրենց ապագան պատկերացնելու դժվարություններ ունեն եւ, որ ամենացավալին է` մի քանի անգամ զիջում են հարեւան երկրների իրենց հասակակիցներին:

Բա մեզ էլ թվում էր` այս կառավարությունում ամենալավ աշխատողը Ժաննա Անդրեասյանն է: Եթե մարդու աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի մատաղ սերնդի կրթությունը, եւ նա ամբողջությամբ ձախողել է այդ գործը, ո՞ւմ են պետք նրա ճառերը` տարբեր ամբիոններից, հրավիրած խորհրդակցություններն ու արձակած հրամանները: Նման արդյունքը ենթադրում է կրթական համակարգի ամբողջական վերանայում եւ առաջին հերթին՝ նախարարի հրաժարական, բայց Նիկոլ Փաշինյանը գոհ է Ժաննայի ծառայություններից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումը

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումը Sun, 25 Oct 2026 17:38:01 +0400…

5 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցով՝ գործարք են առաջարկել

Հորմուզի նեղուցի հարցով՝ գործարք են առաջարկել Sun, 25 Oct 2026 17:30:17 +0400 Իրանն առաջարկել է…

12 րոպե ago

Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին

Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Sun, 25 Oct 2026 17:29:44…

13 րոպե ago

Չզոհվածների դիկտատուրայի սաստկացումն անցել է արտագնա աշխատանքի մեկնածներին ձայնի իրավունքից զրկելուն․ Իշխանյան

Չզոհվածների դիկտատուրայի սաստկացումն անցել է արտագնա աշխատանքի մեկնածներին ձայնի իրավունքից զրկելուն․ Իշխանյան Sun, 25 Oct…

24 րոպե ago

Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու․ Անուշ Վարդանյան

Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու․ Անուշ Վարդանյան Sun, 25 Oct 2026 17:15:17…

27 րոպե ago

Այսօր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքն է․ լուսանկարներ

Այսօր Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքն է․ լուսանկարներ Sun, 25 Oct 2026 17:13:43 +0400 Երգիչ Արսեն…

29 րոպե ago