«Հրապարակ». Յուվեցի Կարոյի որդու գազալցակայանները կամաց վերագործարկվում են

«Հրապարակ». Յուվեցի Կարոյի որդու գազալցակայանները կամաց վերագործարկվում են

Thu, 24 Sep 2026 11:45:11 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Յուվեցի Կարոյի որդին՝ Վիլեն Կարապետյանը, որի 18 գազալցակայանները Քննչական կոմիտեն, ապա «Գազպրոմ Արմենիան» փակել էին, մեկ հասցեում՝ Խոր Վիրապ գյուղի մոտակայքում, վերսկսել է գործունեությունը։ Աշխատանքը վերսկսելու թույլտվություն «Գազպրոմ Արմենիան» տվե՞լ է․ մեր հարցին ի պատասխան՝ ընկերությունից ասացին, որ «ավելի ուշ կպատասխանեն»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) եւ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրեական վարույթներ էր նախաձեռնել։ ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ գործի նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ գրել էինք, որ Վիլեն Կարապետյանը վերադարձել է Հայաստան, եւ, ըստ մեր տեղեկությունների, Քննչական կոմիտեի հետ համաձայնության գալուց եւ պահանջվող գումարը վճարելուց հետո իրավապահները փոխել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Դրանից հետո գազալցակայանների աշխատանքը վերականգնվել է։ Հիշեցնենք․ Կարապետյանի նկատմամբ կալանք էր կիրառվել եւ հետախուզում էր հայտարարվել, քանի որ հեռացել էր Հայաստանից։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա արտերկրից վճարել էր իրենից պահանջվող գումարը, ապա վերադարձել Հայաստան։ Դրանից հետո դատախազությունը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել էր գրավով։ Իսկ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը շարունակում էր մնալ հետախուզման մեջ։
Վիլեն Կարապետյանը դրանից հետո բացել էր փակված գազալցակայանները, սակայն «Գազպրոմ Արմենիայի» պահանջից հետո դրանք կրկին փակվել էին։ Այնուհետեւ գազալցակայաններից մի քանիսը կրկին ապօրինի կերպով շահագործվել էին ու դարձյալ փակվել։ Այժմ դրանցից առնվազն մեկը կրկին աշխատում է։

Քննչական կոմիտեն գազալցակայանները բացելու եւ փակելու հանգամանքի հետ կապված՝ խնդիր չի տեսնում։ Ըստ էության, իրավապահների համար էականը եղել է առաջադրված մեղադրանքների շրջանակում պահանջվող գումարի վճարումը, ինչն արվել է` Կարապետյանը վճարել է շուրջ 500 միլիոն դրամ։

Բայց հիմնական խնդիրը «Գազպրոմ Արմենիայի» հետ էր․ ընկերությունը թույլտվություն չէր տալիս՝ գազալցակայանների շահագործումը շարունակելու, քանի որ գազի հաշվիչները չէին փոխել։ Իսկ փոխելու նպատակը գազի հնարավոր չարաշահումները եւ ապօրինի սպառումը բացառելն է։

Հիշեցնենք․ ընդհանուր առմամբ, փակվել էր 36 ԱԳԼՃԿ, հիմնականում՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Դրանց սեփականատերեր Վիլեն Կարապետյանն ու Նահապետ Գեւորգյանը հայտարարվել էին հետախուզման մեջ եւ, ըստ իրավապահների, հեռացել էին Հայաստանից։ Արտերկրից նրանք վճարել էին, ընդհանուր առմամբ, 1 միլիարդ 600 միլիոն դրամ։ Նախապես իրավապահները խոսում էին յուրաքանչյուրի կողմից շուրջ 2 միլիարդ դրամի հարկերից խուսափելու մասին, սակայն հետագայում կողմերը, ըստ էության, համաձայնության են եկել ավելի փոքր գումարի շուրջ։

Նշենք, որ հարուցված քրեական վարույթների շրջանակում 14 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար։ Եվս 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ նույն արարքին օժանդակելու համար։ Խոսքը գազի, այսպես կոչված, «լեւի» օգտագործման հետ կապված գործարքների մասին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով

Ի՞նչ է ակնարկել Փեզեշքիանը Թրամփի մասին Փաշինյանին փոխանցած գրքով Thu, 24 Sep 2026 13:35:52 +0400…

10 րոպե ago

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Իմնեմնիմի» փոդքասթի համակիրների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Իմնեմնիմի» փոդքասթի համակիրների հետ Thu, 24 Sep 2026 13:34:30 +0400 Latest…

12 րոպե ago

Կրկին թեժ է․ Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին

Կրկին թեժ է․ Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին Thu, 24 Sep 2026 13:30:33 +0400 Պակիստանի…

16 րոպե ago

Հաջիեւը՝ Ադրբեջանի հաջորդ նախագա՞հ․ Ալիեւի նենգ խաղը

Հաջիեւը՝ Ադրբեջանի հաջորդ նախագա՞հ․ Ալիեւի նենգ խաղը Thu, 24 Sep 2026 13:15:29 +0400 Վերջին շրջանում…

31 րոպե ago

Ես չեմ տեսնում Թուրքիայի կողմից վտանգ ՀՀ-ի ինքնիշխանության համար

Ես չեմ տեսնում Թուրքիայի կողմից վտանգ ՀՀ-ի ինքնիշխանության համար Thu, 24 Sep 2026 13:08:37 +0400…

38 րոպե ago

Կարո՞ղ է գան, մտնեն ընտանիք, ասեն՝ հայրը երեխային ոնց պիտի դաստիարակի

Կարո՞ղ է գան, մտնեն ընտանիք, ասեն՝ հայրը երեխային ոնց պիտի դաստիարակի Thu, 24 Sep 2026…

42 րոպե ago