«Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից

«Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից

Fri, 25 Sep 2026 09:30:41 +0400


Վերաքննիչ քրեական դատարանը սեպտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը եւ ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Ալեքսանյանն ի սկզբանե մեղադրվում էր պետական դավաճանության մեջ, այնուհետեւ դատարանը վերաորակել էր նրա արարքը Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները պետական կամ ծառայողական շահերին հակառակ օգտագործելու համար։ Առաջին ատյանի դատավճռով նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Հիմա` նոր զարգացում:

Աշխեն Ալեքսանյանի պաշտպան Աբգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ դատախազի բողոքին։ «Դատախազը գործի նոր քննության ակնկալիքով էր դիմել վերաքննիչ դատարան, արարքի որակման հետ համաձայն չէր, ոչ թե` դատավճռի։ Առաջին ատյանը վերաորակել էր, դատախազը դրա հետ համաձայն չէ, հիմա նման կարեւոր վարույթը գրավոր ընթացակարգերով քննելով՝ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է հետ ուղարկել նոր քննության, ընդ որում՝ մեզ անհայտ հիմնավորումներով, պարզ է՝ որոշումները չենք ստացել այս կարճ ժամանակահատվածում»։ Ըստ պաշտպանի՝ որեւէ նոր բան չի կարող ի հայտ գալ, առաջին ատյանի դատավճիռը 300 էջից ավելի է եղել․ «Երբեւէ դատարաններում նմանօրինակ քննության պաշտպանական խմբով չենք հանդիպել, շատ մանրակրկիտ քննություն է տարել առաջին ատյանի դատարանը։ Դատարանում աշխատանքի ծավալը, հարցերի մեջ վերլուծություն անելու, ապացույցները հետազոտելու գործն ավելի ծավալուն է եղել, քան նախաքննության ընթացքում, դժվար նման 2-րդ դեպքի հանդիպեք»։

Պաշտպանական կողմը մասնակի էր բողոքարկել դատավճիռը։ «Ամեն դեպքում, պատժի տեսանկյունից, ապացույցների հետ կապված թույլատրելիության տեսանկյունից, մենք ապացույցները վիճարկել ենք, որոնք անթույլատրելի էին, այսինքն՝ մեր միջնորդությունները չբավարարելով անգամ՝ գտել է դատարանը, որ չկա պետական դավաճանություն… Արարքի բնույթը, հնչեղությունը, էս ամենը համադրելով, բոլոր ապացույցները թույլատրելի ճանաչելով, միեւնույն է, դատարանը գտել է, որ չկա պետական դավաճանություն, մենք մեր մերժված միջնորդությունների մասով ենք բողոքարկել։ Որոշակի առումով շատ զարմացած ենք նմանօրինակ քննությամբ, որոշակիորեն հաշտ ու համերաշխ ենք եղել»։

Հարցին, թե որքան ժամանակ հետո է իր պաշտպանյալը դուրս գալու կալանավայրից, Աբգար Պողոսյանը պատասխանեց, որ դեռեւս 8-9 ամիս կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

16 րոպե ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

31 րոպե ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

46 րոպե ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

59 րոպե ago

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը` Գուտերեշին

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը` Գուտերեշին Sat, 17 Oct 2026…

1 ժամ ago

Ահեղ դատաստանի օրվա ռադիո

Ահեղ դատաստանի օրվա ռադիո Sat, 17 Oct 2026 22:00:10 +0400 Մամուլում եւ համացանցում «Ահեղ դատաստանի…

2 ժամ ago