«Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք

«Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք

Fri, 25 Sep 2026 10:15:21 +0400


Մենք զրուցել ենք Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանի հետ։ ՀԱՍԿ-ը 2021 թվականին մասնակցել է Վանաձորի ընտրություններին` Արկադի Փելեշյանի դեմքով, եւ երկրորդ տեղը զբաղեցրել: Հետագայում ՀԱՍԿ-ի թեկնածուն դարձավ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն եւ նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Բայց այս հոկտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրություններին ՀԱՍԿ-ը չի մասնակցում:

– Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Ձեր կուսակցությունը որեւէ տեղ չի առաջադրվել։ Ինչո՞վ է այս պասիվությունը պայմանավորված։

– Այս պահին դեռ չենք առաջադրվել, առաջիկայում հնարավոր է Վանաձորում առաջադրվենք։ Վանաձորում ընտրությունները սպասվում են մյուս տարի։ Նայում ենք, ճիշտն ասած, ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք։ Մեր կուսակցությունը երեւի այն եզակիներից է, որ արդեն անվան մեջ գաղափարախոսություն է երեւում, մյուս կուսակցություններն էկզոտիկ անուններ ունեն։

– Ո՞ր համայնքներում էիք ուզում առաջադրվել եւ ինչո՞ւ չառաջադրվեցիք։

– Արդեն կարեւոր էլ չէ, թե որտեղ էինք մտադիր առաջադրվել։ Ուղղակի քննարկումների արդյունքում հարմար չգտանք։

– Ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական դաշտը եւ ՏԻՄ առաջադրումները։

– Քաղաքական դաշտի վիճակն ընդհանրապես խայտառակություն է, ես պայմանական կասեի, որ Հայաստանում քաղաքական դաշտ կա։ Օրինակ, նախորդ ընտրություններին դուք քաղաքական պայքար տեսա՞ք, անձնավորված կռիվ էին անում, միջանձնային հարաբերություններ լուծում, այստեղ գաղափարական, ծրագրային խնդիրներ չկան դրված։

– Եթե առաջադրվեք, օրինակ, Վանաձորում, պատրաստվո՞ւմ եք որեւէ ուժի հետ դաշինք կազմել, թե՞ միանձնյա եք գնալու ընտրությունների՝ հաշվի առնելով Վանաձորի վերջին ընտրությունների փորձը։

– Մենք առանձին ենք, որովհետեւ դաշինք կազմելու համար պետք է գոնե գաղափարակից ուժ լինի, ծրագրային ինչ-որ նմանություն լինի, մենք մեխանիկական դաշինք չենք կազմի որեւէ ուժի հետ։

– Թեեւ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին չեք առաջադրվել, բայց որեւէ ուժի աջակցելո՞ւ եք։

– Հիմա անկեղծ ասեմ՝ Ստեփանավանի գործող համայնքապետի՝ Արմեն Գրիգորյանի հետ մենք լավ հարաբերություններ ունենք։ Բայց առանձնապես միջամտություն չենք ունենալու այս ընտրություններին, նախ հետաքրքիր էլ է, թե էս խորհրդարանական ընտրություններից հետո ինչ վիճակ է քաղաքական դաշտում, դա մեզ հետագա քայլերում կողմնորոշվելու նոր արդյունք կտա։ Տեսնենք` առաջիկա ընտրություններում ով իրեն ոնց է դրսեւորում։ Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները մի քիչ տարբերվում են համապետական ընտրություններից, քանի որ, բացի այն, որ տեղային խնդիրներին են ուշադրություն դարձնում, ավելի շատ մարդիկ իրար ճանաչելով՝ անձնավորված ընտրություն են անում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խոշոր հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի մոտ այրվում է ՀԷՑ-ի մասնաճյուղը. տեսանյութ

Խոշոր հրդեհ՝ Ծիծեռնակաբերդի մոտ այրվում է ՀԷՑ-ի մասնաճյուղը. տեսանյութ Sun, 27 Sep 2026 18:46:57 +0400…

13 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ Sun, 27 Sep 2026 18:46:07 +0400 ԿԸՀ-ն…

14 րոպե ago

Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին

Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին Sun, 27 Sep 2026 18:45:48…

15 րոպե ago

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ այրվում է էլեկտրական ենթակայան

Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ այրվում է էլեկտրական ենթակայան Sun, 27 Sep 2026 18:18:34 +0400 Սեպտեմբերի…

42 րոպե ago

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Sun, 27 Sep 2026 18:15:45 +0400 Հայաստանի…

45 րոպե ago

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Sun, 27 Sep 2026 18:00:03 +0400 Ադրբեջանի նախագահ…

1 ժամ ago