Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու

Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու

Fri, 25 Sep 2026 10:25:47 +0400


44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Մի նկարի պատմություն».
Հերոսների նկարները պատերից հանեցիք։ Հիմա հերթը ազգի՞ հիշողությանն է։
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսին էլ եք ջնջելու։ Չեք ջնջելու։ Ո՛չ ժողովրդի սրտից, ո՛չ հիշողությունից, ո՛չ պատմությունից։
Ազգերին հենց այսպես են նսեմացնում՝ սկզբում արժեզրկում են հերոսներին, հետո՝ նրանց սխրանքը, հետո փորձում են համոզել, թե անցյալը ոչինչ է, իսկ ազգային հիշողությունը՝ ավելորդ բեռ։
Ու այս ամենի կողքին՝ ժողովրդին 10 հազար դրամ թոշակային «բարձրացում», իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ աշխատավարձերի բարձրացում։
Ու իհարկե… սա է ձեր խաղաղության գինը։
Հերոսների նկարները հանել, ազգային հիշողությունը լռեցնել, անցյալի ցավը մի կողմ դնել, իսկ ժողովրդին մի քանի հազար դրամով համոզել, որ ամեն ինչ «հանուն խաղաղության» է։
Բայց հարցը մնում է՝ ո՞ւմ հաշվին է այս խաղաղությունը։
Եվ այսքան արյունը ո՞նց եք մարսելու։
Այսքան կորուստը ո՞նց եք բացատրելու։
Այսքան ցավը ո՞նց եք պահանջելու, որ ժողովուրդը մոռանա։
Պատերը կարող եք դատարկել։
Բայց ազգի սիրտը դատարկել չեք կարող։
Հերոսների անունները մնալու են։ Հիշողությունը մնալու է։ Իսկ պատմությունը չի գրվում նրանց ցանկությամբ, ովքեր այսօր փորձում են այն վերաձևել։
Սա՞ է ձեր խաղաղության գինը։
Եթե այո՝ ժողովուրդը իրավունք ունի հարցնելու՝ իսկ ո՞վ է վճարում այդ գինը։

Հ.Գ.
Ու մի բան էլ հիշեք․
Վախկոտը միշտ էլ կմնա վախկոտ՝ նույնիսկ եթե հազար անգամ փորձի իր վախկոտությունը «խաղաղության» անվան տակ ներկայացնել։
Հերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում։
Արյունոտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում։
Սա՞ է ձեր խաղաղության գինը։
Հիշողության ջնջո՞ւմը։ Հերոսների նսեմացո՞ւմը։ Ազգային արժանապատվության վաճառո՞ւմը։
Ժողովուրդը տեսնում է։ Հիշում է։ Եվ ժամանակը իր անուններն ամեն ինչի վրա դնելու է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին Sat, 07 Nov 2026 10:45:07 +0400 Կառավարության նոյեմբերի 5-ի…

9 րոպե ago

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար Sat, 07 Nov…

23 րոպե ago

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում Sat, 07 Nov 2026 10:30:25…

24 րոպե ago

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները Sat, 07 Nov 2026 10:25:37 +0400…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից Sat, 07 Nov 2026…

38 րոպե ago

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը Sat, 07 Nov 2026 10:07:16 +0400 Արթուր Դանիելյանի քաղաքական-քրեական…

47 րոպե ago