«Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք

«Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք

Fri, 25 Sep 2026 10:15:21 +0400


Մենք զրուցել ենք Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանի հետ։ ՀԱՍԿ-ը 2021 թվականին մասնակցել է Վանաձորի ընտրություններին` Արկադի Փելեշյանի դեմքով, եւ երկրորդ տեղը զբաղեցրել: Հետագայում ՀԱՍԿ-ի թեկնածուն դարձավ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն եւ նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Բայց այս հոկտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրություններին ՀԱՍԿ-ը չի մասնակցում:

– Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Ձեր կուսակցությունը որեւէ տեղ չի առաջադրվել։ Ինչո՞վ է այս պասիվությունը պայմանավորված։

– Այս պահին դեռ չենք առաջադրվել, առաջիկայում հնարավոր է Վանաձորում առաջադրվենք։ Վանաձորում ընտրությունները սպասվում են մյուս տարի։ Նայում ենք, ճիշտն ասած, ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք։ Մեր կուսակցությունը երեւի այն եզակիներից է, որ արդեն անվան մեջ գաղափարախոսություն է երեւում, մյուս կուսակցություններն էկզոտիկ անուններ ունեն։

– Ո՞ր համայնքներում էիք ուզում առաջադրվել եւ ինչո՞ւ չառաջադրվեցիք։

– Արդեն կարեւոր էլ չէ, թե որտեղ էինք մտադիր առաջադրվել։ Ուղղակի քննարկումների արդյունքում հարմար չգտանք։

– Ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական դաշտը եւ ՏԻՄ առաջադրումները։

– Քաղաքական դաշտի վիճակն ընդհանրապես խայտառակություն է, ես պայմանական կասեի, որ Հայաստանում քաղաքական դաշտ կա։ Օրինակ, նախորդ ընտրություններին դուք քաղաքական պայքար տեսա՞ք, անձնավորված կռիվ էին անում, միջանձնային հարաբերություններ լուծում, այստեղ գաղափարական, ծրագրային խնդիրներ չկան դրված։

– Եթե առաջադրվեք, օրինակ, Վանաձորում, պատրաստվո՞ւմ եք որեւէ ուժի հետ դաշինք կազմել, թե՞ միանձնյա եք գնալու ընտրությունների՝ հաշվի առնելով Վանաձորի վերջին ընտրությունների փորձը։

– Մենք առանձին ենք, որովհետեւ դաշինք կազմելու համար պետք է գոնե գաղափարակից ուժ լինի, ծրագրային ինչ-որ նմանություն լինի, մենք մեխանիկական դաշինք չենք կազմի որեւէ ուժի հետ։

– Թեեւ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին չեք առաջադրվել, բայց որեւէ ուժի աջակցելո՞ւ եք։

– Հիմա անկեղծ ասեմ՝ Ստեփանավանի գործող համայնքապետի՝ Արմեն Գրիգորյանի հետ մենք լավ հարաբերություններ ունենք։ Բայց առանձնապես միջամտություն չենք ունենալու այս ընտրություններին, նախ հետաքրքիր էլ է, թե էս խորհրդարանական ընտրություններից հետո ինչ վիճակ է քաղաքական դաշտում, դա մեզ հետագա քայլերում կողմնորոշվելու նոր արդյունք կտա։ Տեսնենք` առաջիկա ընտրություններում ով իրեն ոնց է դրսեւորում։ Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները մի քիչ տարբերվում են համապետական ընտրություններից, քանի որ, բացի այն, որ տեղային խնդիրներին են ուշադրություն դարձնում, ավելի շատ մարդիկ իրար ճանաչելով՝ անձնավորված ընտրություն են անում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից

Ի՞նչ է Խամենեին խնդրել Պուտինից Sat, 07 Nov 2026 11:00:38 +0400 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա…

18 րոպե ago

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը

Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Sat, 07 Nov 2026 10:55:51 +0400 Քաղաքական դիրքավորումների…

23 րոպե ago

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել

Մեգան Մարքլի՝ մանկապղծության մեջ մեղադրվող հորը գրավով ազատ են արձակել Sat, 07 Nov 2026 10:53:15…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին

«Հրապարակ»․ Իշխանության նոր «ուղերձը» 63+ քաղաքացիներին Sat, 07 Nov 2026 10:45:07 +0400 Կառավարության նոյեմբերի 5-ի…

34 րոպե ago

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար Sat, 07 Nov…

47 րոպե ago

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում Sat, 07 Nov 2026 10:30:25…

48 րոպե ago